Պուտինը Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը
ИностранныйՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի, ռուս խաղաղապահների գործունեության և Ղարաբաղում մարդասիրական առաքելության խնդիրները, հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նրանք խոսեցին ռուս խաղաղապահների գործունեության և Ղարաբաղում մարդասիրական առաքելության աշխատանքի մասին», - ասել է նա: «Այս համատեքստում, նախագահը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսային կապերի մասին», - հավելել է Պեսկովը: