«Արսենալը» ջախջախել է «Մոլդեին» ու դուրս եկել Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ
ՍպորտԼոնդոնի «Արսենալը» հաղթել է նորվեգական «Մոլդեին»՝ դուրս գալով Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ:
Մոլդեում կայացած B խմբի չորրորդ տուրի հանդիպումն ավարտվեց 3: 0 հաշվով։ Գոլերը խփեցին Նիկոլաս Պեպեն, Ռեյս Նելսոնը և Ֆոլարին Բալոգանը:
«Արսենալը» վաստակեց 12 միավոր և ապահովեց իր տեղը փլեյ-օֆֆում: Խմբում երկրորդ տեղը զբաղեցնում են «Մոլդեն», Ավստրիական «Ռափիդը» և իռլանդական «Դանդոլկը»։