NASA-ն հայտնել է Երկիր մոլորակին հինգ երկնաքարի մոտենալու մասին ԱՄՆ պետդեպը հայտարարել է, որ Ռուսաստանի ներկայությունը ԼՂ-ում ապակայունացման ռիսկ է պարունակում Վթար Զոդի կամրջի մոտակայքում. ուղևորներից մեկը տեղում մահացել է, 2-ի վիճակը ծանր է ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի՝ գերիների նկատմամբ միջանկյալ միջոցի կիրառումը չեղարկելու դիմումը Արմեն Սարգսյանը հանդիպել է «Հայկական Փի Ար ասոցիացիա»-ի գործադիր կազմի ներկայացուցիչների հետ Գիտենք, թե որ գեներալի հրամանով է զորամասը թողնվել հակառակորդին. Նիկոլ Փաշինյան Ադրբեջանական կողմը պնդում է, որ հայկական զորքերը պետք է հեռանան Արցախի ամբողջ տարածքից. Коммерсантъ ԱՄՆ դեսպան Թրեյսին հանդիպել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի հետ Վազգեն Մանուկյանը հանդիպում է ունեցել ՀՀ ԳԱԱ նախագահությունում Արագածի ոստիկանության բաժնի պետը աշխատանքից ազատման դիմում է գրել. Mediaport 

Ամեն օր ինձ իմաց տուր, որ դու ողջ ես, որ դու կաս. Նարեկը նախընտրեց կյանքին վերջ տալ, քան գերի լինել թշնամուն

Հասարակություն

«Չկա մեկը,  լիներ մեծ, թե փոքր, որ Նարեկի հետ երկու բառ փոխանակելուց հետո չհամակրեր իմ տղային: Մենք Երևանում էինք ապրում, բայց հետո տեղափոխվեցինք գյուղ: Շատ կարճ ժամանակում Նարեկս սիրվեց մեր համագյուղացիների կողմից, և բոլորը արցունքն աչքերին մեզ հետ ճանապարհեցին իմ հերոս տղուն՝ դեպի անմահություն»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց թշնամու դեմ ծավալված մարտերում զոհված Նարեկ Բադալյանի հայրը՝ Արման Բադալյանը:

Հերոսը ծառայության սկզբում 6 ամիս անցկացրել է Գյումրիում, այնուհետև տեղափոխվել Ստեփանակերտ՝ այն շարունակելու: Սեպտեմբերի 27-ից սկսած Նարեկը թշնամու դեմ մարտնչել է ամենաթեժ կետերում, բայց մինչև վերջին շունչն էլ իրեն այնպես է պահել, որ տանեցիները անգամ չեն էլ մտածել, որ իրենց զավակը օրեր շարունակ կյանքի ու մահու պայքար է մղել. «Պատերազմական օրերին մեզ ամեն օր զանգահարում էր, միայն երկու օր է եղել, որ չի զանգահարել, բայց նորից հայտնվել է և շարունակել մեզ հետ այնպես խոսել, իբրև բան չի պատահել: Նարեկը դիտավորյալ մեզ օրվա այն ժամերին էր զանգահարում, երբ համեմատաբար հանգիստ էր լինում, և կրակոցի ձայներն էլ չէին լսվում»,- նշեց հերոսի հայրը:

Որքան էլ, որ Նարեկը ընտանիքից փորձում էր թաքցնել իր թեժ կետերում գտնվելու փաստը, այնուամենայնիվ, հայրը հոգու խորքում գիտեր, որ դժվար թե հակատանկիստի անհրաժեշտություն չլիներ դիրքերում. «Երբ տղաս զգաց, որ արդեն գլխի եմ ընկել, որ ինքն էլ է պատերազմի մասնակից, սկսեց ինձ ոգևորել, դեռ ինքն էր ինձ դուխ տալիս: Ես էլ իրեն խնդրեցի՝ Նա՛ր, ինչ ուզում ես արա, բայց ամեն օր ինձ իմաց տուր, որ դու ողջ ես, որ դու կաս, թեկուզ զանգի, ասա բարև ու անջատի, կամ հրամանատարներից մեկին խնդրի, թո՛ղ քո փոխարեն խոսեն ու ասեն, որ լավ ես, միայն թե՝ լուր ունենամ քեզանից»,- հուզմունքով պատմում է Նարեկի հայրը:

Նարեկը՝ ոտքից վիրավոր շրջափակման մեջ գտվելիս է լինում, և այդ ընթացքում զանգահարում է երկու մարդու՝ հրաժեշտ տալու. «Զանգահարում է իր ընկերներից մեկին և եղբորս տղային: Երկուսին էլ ասում է, որ վիրավոր է և շրջափակման մեջ, որ այլևս չսպասեն նրա վերադարձին: Երբ իմացա այս խոսակցության մասին, միանգամից հարցրի եղբորս տղային՝ Նարեկը հո չէր լացում, ասաց հոպար, ինչ ես խոսո՞ւմ, Նարեկը լացի՞, դեռ մի բան էլ ինքն էր մեզ հույս տալիս, որ շատ լավ կլինի ամեն ինչ, և ոչինչ, որ արդեն առանց իրեն»,- խորը ցավով նշեց Արման Բադալյանը:

Մեզ հետ զրույցում նա նաև ասաց, որ մտադրություն ուներ որպես կամավոր մեկնել և որդու հետ պաշտպանել սահմանները, բայց տղան թույլ չէր տվել, ասելով՝ պա՛պ, դու որ գաս, ես ստեղ կռվե՞մ, թե՞ քեզ պաշտպանեմ. «Այնուամենայնիվ, որպես կամավոր, ես էլ գնացի պարտքս հայրենիքիս առաջ կատարելու: Ինձ զանգահարեցին ու ասացին, որ տղաս վիրավոր է, այդ կերպ ինձ դիրքերից իջեցրին, Երևան բերեցին, նոր ասացին, թե իրականում ինչ է պատահել»,- ասաց Նարեկի հայրը:

Վերջին շրջանում մենք հողին շատ ու շատ հերոսներ տվեցինք, որոնք մեկը մյուսից լավագույն հատկանիշներով տարբերվում էին իրարից, այլ էր նաև Նարեկ անունով հերոսը, նա արեց այնպիսի բան, որը անելու համարձակություն, երևի թե, ոչ բոլորը կունենային. «Նարեկս խոցել էր 3 տանկ: Երբ գնացի որդուս դիակը ճանաչելու, տեսա, որ բացի ոտքի բեկորային վնասվածքից, ուղիղ պարանոցի ներքևում կար հրազենային վնասվածք: Տղաս նախընտրեց ինքնասպան լինել, քան գերի լինել թուրքին: Ես հպարտ եմ իմ հերոս տղայով, նրա մասին բոլորը պիտի իմանան»,- սրտի խորը կսկիծով նշեց  Նարեկի հայրը:

Զրուցեցինք նաև Նարեկի հորեղբոր աղջկա՝ Գայանե Բադալյանի հետ, որի համար Նարեկը միշտ կենդանի է: Գայանեին մեծ հույս է տալիս իր երեխայի ծնունդը. «Երբ իմացա՝ երեխայի եմ սպասում, ասացի՝ եթե տղա ունենամ, Նա՛ր, քո անունն եմ դնելու, ասացի, իսկ եթե աղջիկ՝ դու մտածի, մի գեղեցիկ անուն ասա: Նարեկը այդպես էլ չհասցրեց աղջկա անուն ասել, հետո իմացա, որ նրա ամենասիրելի անունը Նարեն է: Անհամբերությամբ սպասում եմ երեխայիս սեռը իմանալուն »,- եզրափակեց հերոսի քույրը:

Զվարթ Պետրոսյան

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
NASA-ն հայտնել է Երկիր մոլորակին հինգ երկնաքարի մոտենալու մասին Հերիք է արեւմտյան դեսպանատների հետ քեզ հարմար սցենարներ քննարկես. Հովհաննիսյանը` ՓաշինյանինԱՄՆ պետդեպը հայտարարել է, որ Ռուսաստանի ներկայությունը ԼՂ-ում ապակայունացման ռիսկ է պարունակումՎթար Զոդի կամրջի մոտակայքում. ուղևորներից մեկը տեղում մահացել է, 2-ի վիճակը ծանր է Menu.am-ի Վահանին հարցրեք` օրեր առաջ Հադրութի գյուղերից դուրս գալուց ինչու՞ տղեքին թողեցիք այնտեղ, այն տղերքին, որ գերի ընկան. Վարագյան ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի՝ գերիների նկատմամբ միջանկյալ միջոցի կիրառումը չեղարկելու դիմումը Արմեն Սարգսյանը հանդիպել է «Հայկական Փի Ար ասոցիացիա»-ի գործադիր կազմի ներկայացուցիչների հետ Լանա Դել Ռեյը գտել է իր երկրորդ կեսին «Tinder»-ի միջոցովԳիտենք, թե որ գեներալի հրամանով է զորամասը թողնվել հակառակորդին. Նիկոլ ՓաշինյանԿազմակերպված բարդակ՝ հանուն լավ վերնագրի. ԵՊՀ ՈւԽ նախագահ Ադրբեջանական կողմը պնդում է, որ հայկական զորքերը պետք է հեռանան Արցախի ամբողջ տարածքից. Коммерсантъ ԱՄՆ դեսպան Թրեյսին հանդիպել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի հետ Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը տեսաուղերձով դիմել է հայ ժողովրդին (տեսանյութ)Վազգեն Մանուկյանը հանդիպում է ունեցել ՀՀ ԳԱԱ նախագահությունում «Շատ բարի ազգ ենք». կոտրել են դերասանուհի Շողեր Թովմասյանի մեքենայի ապակին (տեսանյութ) Արագածի ոստիկանության բաժնի պետը աշխատանքից ազատման դիմում է գրել. Mediaport 171 անհայտ կորած հայ զինծառայողի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՊԲԶարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածելՓաշինյանը մեզ համոզում է, որ Գորիս-Կապան ճանապարհը պետք է անցնի նաև Ադրբեջանի տարածքով. Արտակ Զաքարյան Եղծահողում հակառակորդը դիմել է սադրանքի. վաղը կլինեն բանակցություններ. News.am ԱԱՏՄ ղեկավարը ծանոթացել է Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի աշխատանքի ընթացքին Ժողովո՛ւրդ, 5 կետ, որը պետք է շուտափույթ իրականացնենք միասին. Արման ՎարդանյանՓաշինյանն ու թիմը թարմացնում են ՀՀԿ «ռեկորդները»Վերաքննիչ քրեական դատարանը հաստատեց Էդուարդ Շարմազանովի ձերբակալության ոչ իրավաչափ լինելը. 168.am Ես չեմ կարող թույլ տալ, որ ժողովուրդը կորցնի իշխանություն ձևավորողի և իշխանության տիրոջ իր կարգավիճակը. ՓաշինյանԽծաբերդում 7 գյումրեցի կարողացել են ճեղքել շրջափակումն ու դուրս գալ. Aravot.amԵ՞րբ է խոսելու Գրիգորի Հայրապետովը«Իմ փոքրիկ նվերը բոլոր հակահեղափոխականներին». Աննա Հովները նոր երգ է ներկայացրել (տեսանյութ)ՌԴ ՊՆ-ն հերքում է Փաշինյանի` ռուս խաղաղապահների շրջափակման մեջ գտնվելու մասին տեղեկությունըՀանրապետության հրապարակը փակվել է Փաշինյանի ավտոշարասյան տեղաշարժի համար (տեսանյութ) Փաշինյանն արձագանքել է Արցախի հողերը 5 մլրդ դրամով վաճառելու մասին լուրերինՀայաստանում իշխանության ճակատագիրը որոշում է Ադրբեջանի նախագա՞հը. ՓաշինյանԵրևանի քաղաքապետից ստացել եմ քաղաքապետի տեղակալի պաշտոնը ստանձնելու առաջարկ․ Գայանե Մելքոմ Մելքոմյան Հայկ Սարգսյանի պաշտոնյա ընկերը ծեծել է քննիչին. վիճաբանություն` ՍարալանջումՔննություն է տարվում՝ զինծառայող Վահե Բաբայանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ. ՔԿՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է անհետ կորած զինծառայողների հարազատների հետՀայ զինծառայողների մի խումբ դուրս է բերվել շրջափակումից Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքից. ՊՆՌոբերտ Քոչարյանը վաղը կմեկնի Մոսկվա. Irakanum.am Վարչապետի հրաժարականի պահանջով երթն ավարտվեցՄանե Թանդիլյանը այցելել է Նորքի տուն-ինտերնատՓաշինյանն ինքնասպանություն չի գործելու, որովհետև նա տղամարդկություն չունի. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Հետեւեք այն ոստիկաններին, որոնք դուրս են գալիս համակարգից, որ չդառնան գործիք. Արփինե Հովհաննիսյանը՝ ոստիկանապետին Դուք  չպետք է դառնաք խելագարի գործիքը և չպետք է կատարեք նրա որոշումները. Իշխան Սաղաթելյանի կոչը` ոստիկանությանըԽորհրդարանի արտահերթ ընտրությունների անցկացումը ոչ թե ժամկետի, այլ իրադրության հարց է. Փաշինյան«Քայլեր ձեռնարկեք երկիրը խեղկատակից ազատելու համար». քաղաքացիները՝ ԱԱԾ-ին (տեսանյութ) ՀՀ սահմանները ճշգրտվում են ԽՍՀՄ-ի՝ իրավական ուժ ունեցող քարտեզներով. Փաշինյան Առնվազն երեկվա դրությամբ Ադրբեջանը խաղաղապահների մանդատը հաստատող փաստաթուղթը չէր ստորագրել. ՓաշինյանՄի խումբ զինծառայողներ հետմահու պարգևատրվել են մեդալներով և շքանշաններով Արցախում կազմակերպվելու են արտահերթ ընտրություններ, որոնց ես չեմ մասնակցելու. Արայիկ Հարությունյան Իրավիճակը Հին Շենի շուրջ արդեն հանգուցալուծվել է. Նիկոլ Փաշինյան
Ամենադիտված