Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ Նոյեմբերյանում նույնպես իրավիճակը լարված է. փողոցներ են փակվում (տեսանյութ) Նոյեմբերյան համայնքը չի աջակցում սահմանազատման գործընթացին Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՀՀ ԱԱԾ Պապիկյանը և Ֆրանսիա-ՀՀ բարեկամական խմբի ղեկավարը տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել ՄԻՊ-ը կգնա ԱԱԾ մեկուսարան՝ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպելու ՀՀ և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը Էն, որ ասում էիք, բերողը մենք ենք, որ չհավանենք, ընենց էլ կհանենք, բա էդ պահը ի՞նչ եղավ. Գայանե Ասլամազյանը «Գնդապետ Մախսուդյանը մեր բոլորի աջակցության կարիքն ունի, միացե՛ք» Գյումրին ընդվզումների պատ կկազմի 

«Հերացի» համալսարանական հիվանդանոցում վիրահատվել է խեղանդամված և այրվածքներով ավելի քան 300 վիրավոր

Հասարակություն

«Մարմնի ճարտարապետի»՝ Արտավազդ Սահակյանի, կռիվն այս օրերին վիրահատարանում է: Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական լայնածավալ պատերազմի ընթացքում միկրովիրաբույժի ղեկավարած «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայում վիրահատվել է խեղանդամված և այրվածքներով ավելի քան 300 վիրավոր: Սահակյանի հետ զրուցել է ԵՊԲՀ լրատվականը:

Համալսարանական մասնագետների՝ վնասվածքաբանների, ռեանիմատոլոգների, դիմածնոտային վիրաբույժների, ուրոլոգների թիմային և համակարգված աշխատանքի արդյունքում փրկվել են հարյուրավոր կյանքեր: Մեկ ամիս շարունակ համալսարանական հիվանդանոցի կլինիկաների ղեկավարներն աշխատել են 20-24 ժամյա աշխատանքային ռեժիմով: «Արդյունքը գոհացնող է. քիչ մահեր արձանագրվեցին և անդամահատումների թիվն էլ մեծ չէ»,- ասում է պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավարը:

Գնահատելով այս օրերին այլ կլինիկաների կատարած հսկայածավալ աշխատանքը՝ Արտավազդ Սահակյանը նշում է, որ վիրավորների լիրաժեք, ֆունկցիոնալ վերականգնման համար անհրաժեշտ է փուլային բուժում: «Ի բարօրություն մեր վիրավորների ապագայի, որոնց թվում են՝ 18-20 տարեկան զինվորներ, սպաներ և քաղաքացիական բնակչություն, ես ինչպես համալսարանական մասնագետներին, այնպես էլ մյուս բժշկական կենտրոնների գործընկերներին կոչ եմ անում համագործակցել: Պատերազմի ժամանակ տուժած մեր հայրենակիցները չպետք է խեղանդամված ապրեն, մենք պետք նրանց լիարժեք կյանք վերադարձնենք»,- ասում է փորձառու վիրաբույժն՝ ավելացնելով, որ պատերազմի հետևանքով վնասվածքներ ստացած անձինք և նրանց հարազատներն իրավունք ունեն իրազեկվել, թե որ կլինակներում պետք է շարունակեն իրենց բուժումը:

Նրա խոսքով՝ 1992-1994 թվականների Արցախյան պատերազմի ժամանակ Արցախում և Հայաստանում ունեցել ենք բազմաթիվ խեղանդամված վիրավորներ՝ արտաքին՝ գեղագիտական և ֆունկցիոնալ խնդիրներով: «Այս օրերին խորհրդակցություններ եմ ունեցել գործընկերներիս հետ և կարծում եմ, որ համալսարանական հիվանդանոցը լավագույն կենտրոններից է, որտեղ կիրառելով բուժման երկրորդ փուլը հնարավոր է բարելավել ողջ մնացած հերոսների կյանքի որակը»,- ընդգծում է վիրաբույժը՝ հավելելով, որ ադրբեջանցիների կողմից կիրառված զինատեսակներից տուժածների զգալի մասն այս պատերազմի ժամանակ ստացել են մեխանիկական վնասվածքներ և հսկայածավալ այրվածքներ, որոնք հետագայում հանգեցնում են դեֆորմացվող սպիերի:

Կարևորելով բուժման վերականգնողական փուլն՝ Արտավազդ Սահակյանն անդրադարձավ տարածաշրջանում եզակի համարվող Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին: «Ելնելով իմ փորձից կարող եմ ասել, որ լավագույն վիրահատությունը դատապարտված է անհաջողության, եթե դրան չի հաջորդում հետվիրահատական ֆունկցիոնալ վերականգնում, որը ներառում է հոգեբանների, նյարդաբանների, կինեզիոլոգների համատեղ աշխատանք»,-փաստում է բժիշկը՝ ավելացնելով, որ հետվիրահատական բուժումը՝ հատկապես նյարդային հանգույցների հետ կապված, պետք է իրականացնել անհապաղ:

Բազմամյա փորձ ունեցող մասնագետը, որն ինչպես խաղաղ պայմաններում, այնպես էլ պատերազմի հետևանքով տուժած բազմաթիվ հիվանդների վերադարձրել է լիարժեք կյանքի՝ փրկելով հաշմանդամությունից, հանրապետության բժշկական էլիտային կոչ է անում համախմբվել մեկ գաղափարի շուրջ: «Կարևոր է հիվանդների ճիշտ և ժամանակին ախտորոշումը և առաջնահերթությունների սահմանումը: Մենք շարունակում ենք կապի մեջ լինել մեր արտերկրի գործընկերների հետ՝ առցանց օգտվելով նրանց խորհրդատվությունից, սակայն պետք է փաստեմ, որ հիվանդներին արտերկիր տեղափոխելու անհրաժեշտություն չի առաջանում»,-եզրափակում է Արտավազդ Սահակյանը՝ հույս հայտնելով, որ երկար ժամանակ չի պահանջվի հերոս հայորդիներին ոտքի կանգնեցնելու համար:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայի տան դուռը բացում են, որ թուրքը գա, նստի. նոյեմբերյանցիներ (տեսանյութ) ԱՄՆ-ի Օկլահոմա Սիթիում հինգ մարդու դի է հայտնաբերվել Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ Նոյեմբերյանում նույնպես իրավիճակը լարված է. փողոցներ են փակվում (տեսանյութ) Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակինԵԿՄ Վիլիսը 3-րդ անգամ ա քշում մարդկանց վրա, նոր ե՞ք հետախուզում հայտարարում. Դանիելյանը՝ պարեկներին (տեսանյութ) Նոյեմբերյանում գերլարված է. հրելով հեռացնում են ԵԿՄ Տավուշի ղեկավարի մեքենան (տեսանյութ)Սլովենիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը Ոչ մեկին չենք խնայի. Իրանի ԱԳՆՆոյեմբերյան համայնքը չի աջակցում սահմանազատման գործընթացինՀայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՀՀ ԱԱԾ Պապիկյանը և Ֆրանսիա-ՀՀ բարեկամական խմբի ղեկավարը տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկելԵրևանում հերթական ավտովթարն է տեղի ունեցել ավտոբուսի մասկանցությամբՍտեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը ներկայացրել է ևս երկու գարնանային բեմադրությունՄԻՊ-ը կգնա ԱԱԾ մեկուսարան՝ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպելուՀՀ և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացըՔննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունըԿիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո այլայլված էր, ասաց՝ մի բան էլ ավելին են տալուԷն, որ ասում էիք, բերողը մենք ենք, որ չհավանենք, ընենց էլ կհանենք, բա էդ պահը ի՞նչ եղավ. Գայանե ԱսլամազյանըԼիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցների հետ Կալանքով են վախեցնում, բայց չեմ լռելու. Միհրան Մախսուդյան (տեսանյութ)Բաքուն քայքայում է մեր պաշտպանական գիծը, հայկական տարածքները հանձնվում է ԱդրբեջանինԻրանը «հարգում է» Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններըԱյս արշավը մեր բոլորի դեմ է. Եկեղեցու կողքին պետք է լինեն նաև եկեղեցի կառուցած մեր ազդեցիկ հայերը. Վահե Հովհաննիսյան Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում են սահմանազատման հետ կապված աշխատանքներ«Գնդապետ Մախսուդյանը մեր բոլորի աջակցության կարիքն ունի, միացե՛ք»Ոնց գնացել, ընտրել են Փաշինյանին, հըմիկ էլ թող հանեն. Փաշինյանն ամեն ինչ արել ա առանց հարցնելուԳյումրին ընդվզումների պատ կկազմիԹող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա Փաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու եմ. ՊետրոսյանՆավթի գինը նվազել է Նոր նշանակում ՔԿ-ումԱպրիլի 23-ի աստղագուշակՓաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալուԱպրիլի 23. Օրվա խորհուրդԲավական է խլուրդի, խխունջի պես ապրել․ Բագրատ Սրբազանը դիմել է գործարարներին ու զինվորականներինՈՒՂԻՂ․ Գնդապետ Միհրան Մախսուդյանը հրավիրվել է ՔԿ Թանկարժեք մետաղների գները նվազել ենՀրդեհ վագոն-տնակումՀրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Ինչպես է անցել գիշերը Կիրանցի փակված ճանապարհին (տեսանյութ)Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու ենՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՏավուշում հյուղերի հանձնման դեմ ընդվզող գնդապետին կանչել են ՔԿՏավուշի համայնքապետերը Փաշինյանին հորդորել են անցկացնել սահմանազատում ՀՀ ողջ տարածքովՀայաստանի պաշտպանական ծախսերը նկատելիորեն աճել են. SIPRI«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»«Հրապարակ»․ Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից
Ամենադիտված