ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

Վարչապետն Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Վահան Քերոբյանին: 

Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Տիգրան Խաչատրյանին՝ կատարած աշխատանքի համար, գոհունակություն հայտնել համատեղ աշխատանքից և հավելել, որ նրա պաշտոնանկությունը չունի որևէ քաղաքական դրդապատճառ: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Տիգրան Խաչատրյանի ներուժը դեռևս կներգրավվի տնտեսության հետագա զարգացման գործում: 

Կառավարության ղեկավարը հաջողություններ է մաղթել Վահան Քերոբյանին հետագա գործունեության մեջ և նշել. «Պարոն Քերոբյանը պետական համակարգ է գալիս մասնավոր հատվածից: Վերջին անգամ, երբ մենք առնչվել ենք միմյանց հետ, դա եղել է այն առիթով, որ պարոն Քերոբյանը քննադատում էր կառավարությանը, թե գործադիրը բավարար ուշադրությամբ չի լսում բիզնեսին, մասնավոր հատվածին: Եվ, ահա, նա առիթ ունի բավարար ուշադրությամբ լսել բիզնեսին, մասնավոր հատվածին և այդ ոլորտի խնդիրները բարձրաձայնել կառավարությունում և ոչ միայն բարձրաձայնել, այլև անմիջապես զբաղվել դրանց լուծմամբ»: Վարչապետի խոսքով՝ Վահան Քերոբյանի թեկնածության շուրջ քննարկումներ է ունեցել Արդյունաբերողների և գործարարների միության, Ազգային ժողովի գլխադասային երկու հանձնաժողովների հետ: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ այս բանաձևը, կոմբինացիան նախարարի կարգավիճակում առավել էֆեկտիվ կդարձնի պարոն Քերոբյանի աշխատանքը: «Սա, ըստ էության, մի մոդել է, որ մենք պիտի փորձարկենք և տեսնենք, թե նա որքանով է աշխատում, երբ իսկապես առիթ կա խնդիրների իմացությամբ գալ անմիջապես ոլորտից և այստեղից այլ հայացքով նայել ու փորձել իրականությունը դարձնել ավելի լավը»,- ասել է կառավարության ղեկավարը: 

Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին և  նախարարության անձնակազմին համագործակցության համար: «Պարոն վարչապետ, չի եղել այնպես, որ երկու տարիների ընթացքում մեր պատասխանատվության ոլորտում գտնվող որևէ խնդիր, որ նկատված է և ունի լուծման առաջարկ, Ձեր գլխավորությամբ կառավարության քննարկմանը ներկայացնենք և դա մնա անարձագանք: Հուսով եմ, որ այս ժամանակահատվածում մենք կարողացել ենք լուծել խնդիրների մի զգալի մաս: Շատ դժվար ժամանակներ են եղել՝ փոփոխական, որովհետև միշտ գործոնները, որոնք ի հայտ են եկել տնտեսության վերջին, հատկապես ավելի քան 9-10 ամիսների ընթացքում, անսպասելի ուժով են ազդել տարբեր ոլորտների վրա»,- ասել է Տիգրան Խաչատրյանը՝ ավելացնելով, որ բազմաթիվ դեպքերում եղել են արձագանքներ մասնավոր հատվածից, որ կառավարության որոշումները, հատկապես հակաճգնաժամային միջոցառումների տեսքով, ունեցել են թիրախային, կետային նշանակություն, դրական փոփոխություններ առաջացնելու նախադրյալ ստեղծող ազդեցություն: «Կարծում եմ, որ հենց այդպես էլ մասնավոր հատվածը սպասում է, որպեսզի Էկոնոմիկայի նախարարությունը շարունակի գործել: Շատ ուրախ եմ, որ պարոն Քերոբյանը գալիս է մասնավոր հատվածից՝ լավ պատկերացնելով այն խնդիրները, որոնք այնտեղ կան: Ըստ էության, նա ունի աշխատանքի նույն ձեռագիրը, կարևորում է նույն արժեքները: Մաղթում եմ մեծ հաջողություններ, ուզում եմ վստահեցնել, որ նախարարության անձնակազմը պրոֆեսիոնալ է, գիտի իր խնդիրները և Ձեր առաջնորդությամբ, պարոն Քերոբյան, կշարունակի խնդիրները լուծել, ինչպես առնվազն մինչև հիմա: Հուսով եմ և հավատում եմ, որ հաջողությունները երկար սպասեցնել չեն տա»,- ասել է Տիգրան Խաչատրյանը:

Վահան Քերոբյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին նման հնարավորություն ընձեռելու համար և Տիգրան Խաչատրյանին՝ նախորդ երկու տարիների ընթացքում կատարած աշխատանքի համար: «Չնայած ես քննադատել եմ, բայց, միևնույն է, հարգանքի և հիացմունքի արժանի է Ձեր աշխատանքը, որովհետև այն թիմը, որը ձևավորվել է, այն խնդիրները, որոնք առաջացել են մինչև այս տարվա առաջին եռամսյակի ավարտը, փայլուն ձևով լուծվել են: Պարզապես, իմ կարծիքով, կորոնավիրուսը և պատերազմական իրավիճակը նոր իրողություններ են առաջ բերել, և մարտահրավերների կարգը փոխվել է: Այսինքն՝ թե՛ արագության, թե՛ խնդիրների մասշտաբի առումով մենք այժմ ամբողջությամբ ուրիշ իրականության մեջ ենք: Կարծում եմ՝ այն թիմը, որի հետ այսօր առիթ ունեցա ծանոթանալու, ի վիճակի է լուծել այդ խնդիրները, որովհետև զգում եմ այդ կրակը և մեր երկրի առաջ ծառացած ոչ այդքան հեշտ խնդիրների լուծման մղումը: 

«Հայաստան-2050»-ի մեր տեսլականը, չնայած պատերազմի արհավիրքին, միևնույն է, ես պահելու եմ մեր ուշադրության կիզակետում: Դա լինելու է այն ուղենիշը, որով մենք պետք է շարժվենք՝ միջինում 10 տոկոս տնտեսական աճ և այլն: Մենք այլ տարբերակ չունենք, քան հաջողության հասնելը»,- ասել է նորանշանակ նախարարը: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված