Տիգրան Արզաքանցյանը նոր կուսակցություն է հիմնել 84 մեղադրյալ, 8 դատապարտյալ՝ Արցախից Հայաստան ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու վերաբերյալ քրգործերով. ամփոփում Պատերազմի զոհերին նվիրված հուշաքարեր են բացվել «Երբ մենք դատում ենք կնոջ մասին, երբեք բավարար չափով հաշվի չենք առնում, թե ինչքան դժվար է կին լինել...»․ Տաթեւիկ Ադումյան Սասուն Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ ԱՀ նախագահը Բերքաձոր համայնքում մասնակցել է խաչքար-հուշարձանի բացման արարողության Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել COVID-19-ն ու վատ սովորությունները Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու հարցով որոշումը կհրապարակվի այսօր. դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանն առանձնազրույց է ունեցել Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ 

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարությունը պատռել է վիրավոր զինծառայողի մոր արձակուրդի դիմումը. հրաժարվում են արձակուրդ տրամադրել

Հասարակություն

Արցախյան պատերազմի ժամանակ վիրավորված ժամկետային զինծառայողի մորը, որը մանկապարտեզի տնօրեն է, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարությունը հրաժարվում է արձակուրդ տրամադրել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց թիվ 110 մանկապարտեզի տնօրեն Լուսինե Քոթանջյանը:

Նա պատմեց, որ իր ժամկետային զինծառայող որդու՝ Արտյոմի, ծառայությունն անցել է Շուշիում: Պատերազմի օրերին տևական  ժամանակ որդու հետ չխոսելուց հետո, Արտյոմը զանգել, հայտնել է, որ վիրավորում է ստացել ոտքի հատվածում, տեսողության խնդիրներ են առաջացել և ուժեղ գլխացավեր ունի. «Տղայիս մի աչքն ընդհանրապես չի տեսնում, գլխացավերը չեն դադարում։ Անհանգստանում եմ՝ արդյոք դեղ կա՞, թե՞ ոչ։ Ինքն էլ պարտադիր ծառայության մեջ է, չեմ կարող գնալ, բերել», - ասաց նա։

Մանկապարտեզի տնօրենը, տեղեկանալով, որ ժամկետային զինծառայողներին արձակուրդ է տրամադրվելու, որոշում է դիմում գրել և օրենքով սահմանված կարգով՝ իր հասանելիք 25 աշխատանքային օր արձակուրդը վերցնել՝ որդու վերադառնալուն պես նրա առողջական խնդիրներով զբաղվելու համար. «Նոյեմբերի 25-ին արձակուրդ ստանալու դիմում  գրեցի, սակայն Նոր Նորք  վարչական շրջանի կրթության վարչությունից տեղեկացրին, որ դիմումս չեն բավարարել՝ հիմնավորելով, թե իմ նկատմամբ կարգապահական տույժ կաՀայտնեցին նաև, որ արձակուրդիս դիմումը պատռել ու նետել են: Ասում եմ՝ չէ՞ որ այն օրինական փաստաթուղթ է, ո՞նց կարող էիք պատռել, ասում են՝ եկեք նորից գրեք: Բայց ես չեմ պատրաստվում կրկին գրել, երբ երեխաս վերադառնա այդ ժամանակ կգրեմ»,- նշեց զինծառայողի մայրը։

Լուսինե Քոթանջյանի խոսքով՝ իր նկատմամբ վերաբերմունքը խորը արմատներ ունի և տնօրեն նշանակվելու օրվանից ի վեր վատ վերաբերմունքի է արժանանում վարչական շրջանի ղեկավարության կողմից«Բանն այն է, որ դեռևս 2019-ին, երբ նշանակվեցի մանկապարտեզի տնօրեն, պարզեցի, որ մանկապարտեզն ունի միլիոնավոր դրամների պարտք: Խնդիրները բարձրաձայնելուց հետո արժանացա վարչական շրջանի ֆինանսական բաժնի պետի և վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանի կողմից հետապնդումների: Սպառնում էին, որ չեմ աշխատելու:

Նոյեմբերի 16-ին վերոնշյալ անձինք մտան մանկապարտեզ՝ ստուգումներ անելու։ Եկան 1979 թ. կառուցված ու չվերանորոգված շենքում անձեռոցիկով փոշու առկայություն ստուգելու, բայց փոշի չգտնելուց ու խոհանոցում խնդիր չտեսելուց հետո մտան պահեստ։ Ըստ իրավական ակտերի, եթե, օրինակ, ափսեն ճաքում է, իրավունք չունենք դա օգտագործել, ուղարկում ենք պահեստ ու այնտեղից դուրս գրում։ Տեսան դուրս գրման ենթակա 2 շերեփ, որոնց պոչերը զոդված են։ Մանուկյանն ասաց՝ նկատողություն կտա ու աշխատանքից ազատման կարգադրություն։ Թեև բացատրեցի, որ ազատման հիմք չկա, դրանք դուրս գրման շերեփներ են, այնուամենայնիվ, հաջորդ օրն ինձ կանչեցին բացատրագիր գրելու»,- պատմեց մանկապարտեզի տնօրենը:

Նա նշեց, որ դատարանում բողոքարկել է այդ տույժի իրավաչափությունը, քանի որ այն հիմնազուրկ է:

ԼՈՒՐԵՐ.com-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին:

Պատրաստ ենք հրապարակել նաև մյուս կողմի տեսակետը:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Տիգրան Արզաքանցյանը նոր կուսակցություն է հիմնել84 մեղադրյալ, 8 դատապարտյալ՝ Արցախից Հայաստան ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու վերաբերյալ քրգործերով. ամփոփում Պատերազմի զոհերին նվիրված հուշաքարեր են բացվել «Երբ մենք դատում ենք կնոջ մասին, երբեք բավարար չափով հաշվի չենք առնում, թե ինչքան դժվար է կին լինել...»․ Տաթեւիկ ԱդումյանԱղջիկը սպանել է ընկերոջը՝ վեճի ժամանակ հեռախոսով հարվածելով նրա գլխինՍասուն Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ ԱՀ նախագահը Բերքաձոր համայնքում մասնակցել է խաչքար-հուշարձանի բացման արարողության Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել COVID-19-ն ու վատ սովորություններըԱրմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու հարցով որոշումը կհրապարակվի այսօր. դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանն առանձնազրույց է ունեցել Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ Հիմնանորոգվում է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհի 10.3 կմ հատվածը Սեպտեմբերի 26-ին մենք երթ-մոմավառություն ենք անցկացնում. քաղաքական ելույթներ չեն լինելու. Իշխան Սաղաթելյան Մարջան Ավետիսյանի նոր լուսանկարըՎեճ՝ ավտոմեքենայի ձայնարկիչի ձայնը իջեցնելու շուրջ. դանակահարության դեպք Երևանում «Լյուքս» հյուրանոցի մոտ վիճաբանությունը կանխվել է. կան բերման ենթարկվածներ Միշտ ունեցել եմ Քյավառի գրանցում, Գավառ բառը ինձ դուր չի գալիս, հուսով եմ՝ շուտով կփոխենք․ Արզաքանցյան Դիվանագետ Համլետ Գասպարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա երկուշաբթի` Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում ՀՀ-ում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, կհայտարարվի մեկ րոպե լռություն` ի հիշատակ պատերազմում զոհված հայորդիների «Ես խնդրում եմ՝ թույլ չտալ ուշացած արդարադատություն». Արմեն Չարչյանի փաստաբանը՝ դատարանին Նունե Եսայանը՝ դասական կերպարում (լուսանկար)Արշակ Կարապետյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին Արմեն Խաչատրյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից«Երևանի ոսկերչական գործարան»-ի գույքը վաճառվել է հաշվեկշռային արժեքից շուրջ 4 անգամ ցածր գնով. հարուցվել է քրգործՊրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով հրատապ նիստ է հրավիրվել․ ՈՒՂԻՂՎարորդը սպառնացել է ոստիկանին, կոտրել նրա միջնամատը, քաշքշել համազգեստից եւ սեռական բնույթի հայհոյանքեր տվել. ՔԿՈւՂԻՂ. «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ քննարկում են անցկացնումՍտեփանակերտցին սովոր չէ հանձվելու, նա մեջքը ուղղելու է. այսօր Ստեփանակերտի օրն էԿոսոբոկովը հեռանում է. ռուս խաղաղապահները նոր հրամանատար կունենանՌուս խաղաղապահներն ապահովել են 65 000 ավտոմեքենայի անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքովՈղբերգության հարցերի պատասխանները փորձում ենք հիմա ինչ-որ հանձնաժողովում գտնել Միրզոյանը հանդիպել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ քարտուղարի խորհրդականի հետՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1066 նոր դեպք. մահացել է 25 քաղաքացիԱշխատողների հետ վերջնահաշվարկ չկատարելը կամ ոչ ամբողջովին կատարելն ամենատարածված խախտումներից է. ՄԻՊ«Այլևս անիմաստ է սրանց բան ասել, ընդամենը մի մեջբերում Խորենացուց» Պատվաստված մարդը մահացել է կորոնավիրուսից. Արա Զոհրաբյան (տեսանյութ) ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունում են ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումըՆիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է իր աշխատակազմի արարողակարգի բաժնի պետին Երևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու դի12 ժամ ջուր չի լինելուՀայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել ենՕրվա խորհուրդ«Հրապարակ». Իշխանությունը գտավ անցանկալի համայնքապետերից ազատվելու բանալին«Ժողովուրդ». Արցախի ԱԱԾ տնօրենը փորձում է փրկել իր և հորեղբոր որդու դեմքը«Փաստ». Ջահերով երթին կմասնակցի նաև ՀՀԿ-ն«Փաստ». Որքա՞ն գումար է ծախսվել պետբյուջեից Անկախության 30-ամյակի միջոցառման համար«Հրապարակ». Սիփան Փաշինյանն ընդհատակ է անցելԼավրովը հանդիպել է ԱՄՆ հրեական համայնքի ղեկավարների հետ ՄԱԿ-ը հայտնել է, որ վերջին տասը տարիների ընթացքում Սիրիայում ավելի քան 350 հազար մարդ է զոհվել «Հայ ծնվելը ճակատագիր է...». Իննա Խոջամիրյանը` հայկական տարազով (լուսանկար)
Ամենադիտված