Ռոհանին Իսրայելին մեղադրել է իրանցի ֆիզիկոսի սպանության մեջ․ Reuters
World PressԻրանի նախագահ Հասան Ռոհանին Իսրայելին մեղադրել է իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեին սպանելու մեջ և հայտարարել, որ այդ հանցագործությունը չի դանդաղեցնի երկրի միջուկային արդյունաբերության զարգացումը, հաղորդում է Reuters-ը:
«Ֆահրիզադեի սպանությունը ցույց է տալիս մեր թշնամիների հուսահատությունն ու ատելության խորությունը։ Նրա մահը չի կանգնեցնի մեր ձեռքբերումները», - ասել է Ռոհանին իրանական հեռուստատեսությամբ հեռարձակված ելույթում:
Ավելի վաղ Իրանի Պաշտպանության նախարարությունը հաստատել էր, որ Ֆահրիզադեն եղել է նախարարությանն առընթեր հետազոտական և նորարարական կազմակերպության ղեկավարը: Նոյեմբերի 27-ի կեսօրին զինված մարդիկ հարձակվել էին Ֆահրիզադեի վրա։ Նրա անվտանգության ծառայության և հարձակվողների բախման ժամանակ նա ծանր վիրավորվել էր և մահացել հիվանդանոցում: «Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել Թեհրանի նահանգի Աբսարդ քաղաքում: