Պայմանագրային զինծառայողները ստացել են իրենց հասանելիք աշխատավարձից պակաս աշխատավարձ. Սարգիս Ալեքսանյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, պայմանագրային զինծառայողներն իրեն հայտնել են, որ իրենց աշխատավարձի զգալի մասը չի վճարվել:
«Պայմանագրային զինծառայողները ստացել են իրենց հասանելիք աշխատավարձից պակաս աշխատավարձ։ Պաշտպանության նախարարից սպասում եմ պարզաբանում»,- գրել է Ալեքսանյանը և կցել ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված դիմումը: