«Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան հայ գերիներին վերադարձնելու համար դիմել է մի շարք միջազգային կառույցների
Հասարակություն«Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան հայ գերիներին և զոհված զինծառայողներին վերադարձնելու համար դիմել է մի շարք միջազգային կառույցների և խոշոր տերությունների ղեկավարների:
«Սիրելի' հայրենակիցներ,
Այսօր հայ գերիներին և զոհված զինծառայողներին վերադարձնելու համար արվեստագետների կողմից կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ որոշվեց, որ Հայաստանի և սփյուռքի բազմամիլիոնանոց հանրությունը, կազմակերպությունները կոչ-նամակով պետք է դիմեն միջազգային ամենատարբեր կառույցներին, պետությունների կառավարություններին, անվանի մարդկանց՝ Ադրբեջանի կառավարության վրա ճնշում գործադրելու հորդորով։
«Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան արդեն իսկ դիմել է մի շարք միջազգային կառույցների և խոշոր տերությունների ղեկավարների և շարունակում է դիմել:
Դիմելու ենք նաև մեր կազմակերպության՝ բազմաթիվ օտարազգի բարեկամներին։ Յուրաքանչյուրի աջակցությունը կարող է մեծացնել մեր հայրենակիցների՝ ժամ առաջ վերադառնալու հավանականությունը։ Հորդորում ենք բոլորիդ՝ ունենալ ակտիվ ներգրավվածություն այս գործընթացում»,- ասված է ասոցիացիայի տարածած հաղորդագրության մեջ: