«Ուրարտու»-ն մեկ միավորի տարբերությամբ զիջեց «Մեդ Ֆոքսիս»-ին. Բասկետբոլի Ա լիգա
СпортՀայաստանի բասկետբոլի Ա-Լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակում կայացած «Ուրարտու»-«Մեդ Ֆոքսիս» խաղում հաղթանակն ուղեկցեց հյուրերին՝ 86-85 հաշվով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին 2 քառորդում հաղթեց Պողոսյանի թիմը, իսկ մյուս 2 քառորդում ուժեղ էր «Մեդ Ֆոքսիսը»:
Խաղում ամենաարդյունավետը «Մեդ Ֆոքսիսից» Լիսթր Անտուանն էր՝ վաստակած 24 միավորով: Նա նաև 3 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին:
13 տուրից հետո «Մեդ Ֆոքսիսը» ունի 25 միավոր և «Վահագնի Սիթիի» հետ կիսում է առաջին հորիզոնականը, իսկ «Ուրարտուն» 23 միավորով երրորդն է: