«Միլան»-ը հաղթեց «Ֆիորենտինա»-ին և մնաց առաջին տեղում
ՍպորտԻտալիայի ֆուտբոլի առաջնության 9-րդ տուրում «Միլան»-ը մրցեց «Ֆիորենտինա»-ի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Միլան»-ին հաջողվեց երկու անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Աչքի ընկան Ալեսիո Ռոմանյոլիը և Ֆրանկ Կեսիեն: Այս հաղթանակից հետո «Միլան»-ը ամրապնդվեց առաջին տեղում և իր ակտիվում ունի 23 միավոր: Նրան հաջորդում են «Ինտեր»-ը և «Սասուսոլո»-ն, որոնք ունեն 18-ական միավոր: