Հրդեհ Սարալանջ գյուղի մոտակայքում
ՀասարակությունՆոյեմբերի 29-ին, ժամը 14:41-ին Կոտայքի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարալանջ գյուղի մոտակայքում՝ Արայի լեռան ստորոտում, այրվում են ծառեր և խոտածածկ տարածք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ. ճանապարհի անանցանելիության պատճառով փրկարարները ճանապարհը շարունակել են ոտքով:
Պարզվել է, որ մոտ 300 քմ տարածքում ծխում են ծառի կոճղեր և տորֆի շերտ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:03-ին, մարվել՝ 18:25-ին: Մոտ 300 քմ տարածքում ծխացել են ծառի 15 կոճղեր, տորֆի շերտ՝ 10 օջախներով, և մասամբ ջերմահարվել՝ 8 դեկորատիվ ծառ։