Բայդենը մտադիր է հակառուսական քարոզչություն տանող Պսակիին նշանակել Սպիտակ տան մամուլի քարտուղար
СШАՋո Բայդենը մտադիր է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության նախկին ղեկավար Ջեն Պսակիին նշանակել Սպիտակ տան մամուլի քարտուղար: Այս մասին հայտնում է դեմոկրատի շտաբը: Անցումային խմբի կայքում տեղադրված հայտարարության համաձայն, լրագրողների հետ աշխատանքը վերահսկող կառավարման հիմնական պաշտոններում նշանակվելու են միայն կանայք: «Ես հպարտ եմ, որ այսօր հայտարարում եմ հաղորդակցության առաջին թիմի կազմավորման մասին, որի կազմում միայն կանայք են», - ասել է Բայդենը։
Պսակին հայտնի է Մոսկվայի վերաբերյալ իր հակասական հայտարարություններով ու կոշտ քննադատությամբ՝ մասնավորապես Ղրիմի հանրաքվեի և թերակղզու՝ Ռուսաստանի հետ վերամիավորվելու մասին: Լինելով Ռուսաստանում գրեթե ավելի հայտնի մեդիագործիչ, քան իր հայրենիքում՝ Պսակին բազմիցս դարձել է քննադատությունների և ծաղրի առարկա՝ հիմնականում այն վերապահումների և խառնաշփոթի պատճառով, որը նա թույլ է տվել համաշխարհային քաղաքականությունը քննարկելու համատեքստում: