«Բարսելոնայի» նախկին մարզիչ Սեթյենը դատի է տվել ակումբին
ՍպորտԿատալոնական «Բարսելոնայի» նախկին մարզիչ Կիկե Սեթյենը դատի է տվել ֆուտբոլային ակումբին, հայտնում էAs-ը։
Օգոստոսին թիմը լքած մասնագետը ցանկանում է փոխհատուցում ստանալ պայմանագրի խզման համար: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սեթյենը մտադիր է «Բարսելոնայից չորս միլիոն եվրո վճար ստանալ, որը նշված է նրա համաձայնագրում:
Սեթյենը գլխավորել է «Բարսելոնան» 2020 թվականի հունվարից օգոստոս ամիսներին, որից հետո իր պաշտոնը զիջել է հոլանդացի Ռոնալդու Կումանին: Անցած մրցաշրջանում «Բարսան» Իսպանիայի առաջնությունում Սեթյենի գլխավորությամբ գրավեց երկրորդ տեղը, իսկ Չեմպիոնների լիգայից դուրս մնաց քառորդ եզրափակչում՝ Մյունխենի «Բավարիայից» 2-8 հաշվով ջախջախիչ պարտությունից հետո: