Parliament speaker presents Armenia government's Crossroads of Peace project to Italy counterpart First border post installed on Armenia-Azerbaijan border Suren Papikyan, head of Senate’s France-Armenia Friendship Group discuss cooperation in defense sector RA NA President Alen Simonyan meets with Speaker of the House of Commons of Parliament of Canada Greg Fergus Ambassador Makunts spoke about security situation in Armenia at meeting with students of John Hopkins University in Washington Meeting of the Minister of Foreign Affairs of Armenia with the EU Special Representative Prime Minister Pashinyan receives Toivo Klaar Azerbaijan will ensure security in Karabakh with its own forces, CSTO Secretary General says Pashinyan sets up working group under Armenia-Azerbaijan border delimitation, security commission Netanyahu vows to fight possible U.S. sanctions on Israeli army units 

Ովքեր են լծվել ադրբեջանցիների հետ եղբայրության միակողմանի քարոզին

Analytical

Վերջին մի քանի օրերի ընթացքում ակնհայտ է դարձել, որ Հայաստանի իշխանությունները և մերձիշխանական շրջանակները ակտիվորեն լծվել են Ադրբեջանի և Թուրքիայի դրական կերպարի ձևավորմանը, ասել է թե` ականտես ենք լինում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու երկրորդ՝ գործնական արարին: 

Այս ոչ պաշտոնական քարոզարշավի բացումը արել է Լենա Նազարյանը իր աղմկահարույց հարցազրույցի ժամանակ` նշելով, մասնավորապես, հետևյալը. «Հիմա ժողովուրդը գտնվում է հուզական ապրումների եւ հիասթափությունների մեջ եւ չեմ պատկերացնում՝ ինչպես պետք է քարոզարշավ անենք։ Ես նկատում եմ, որ հանրային մակարդակում այս խոսակցությունները արդեն հայտնվում ենք։ Մի խումբ կա, որ ասում է՝ մենք պետք է համակեցության հնարավորություններ գտնենք մեր հակառակորդ հարեւանի հետ, մյուս խումբն ասում է՝ պետք է ուժեղանանք եւ ետ վերադարձնենք կորսվածը, մյուսն էլ ասում է՝ պետք է խաղաղ ապրենք, բայց ուժեղ պետություն ունենանք՝ ուժեղ հանրությամբ»։ Ի դեպ, Լենա Նազարյանը միացել էր վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը:

Այնուհետև ինչ-ինչ պատահականությամբ, Արման Ղարիբյանը, ով հանդիսանում է «Իրավունքի ուժ» ՀԿ-ի նախագահը հաջողում է հայտնվել Շուշիի մատույցներում և նույնչափ պատահական կերպով հարցազրույց վերցնել տարակուսելիորեն վերին աստիճանի այդ հարցազրույցի համար պատրաստված ադրբեջանցի սպայից: Ղարիբյանը, իհարկե, ջանք ու եռանդ չի խնայել վերջինիս դրական լույսի ներքո ներկայացնելու համար, մի պարագայում, երբ ադրբեջանցի զինվորականները շարունակում են սադրել հայկական կողմին՝ սպառնալիքներ, հայհոյանքներ և, իհարկե, Ալլահ Աքբար կոչը հնչեցնելով: Համաձայնեք՝ այնքան էլ նման չէ նրան, որ ադրբեջանցիները մեր հետ խաղաղ համակեցության են նախապատրաստվում: Ի դեպ, ուշագրավ է որ վերոնշյալ ՀԿ-ն այն 20 ՀԿ-ների թվում էր, որոնք մեկ տարի առաջ իրենց սոլիդարությունը հայտնեցին Հայաստանում Սորոսի գրասենյակին: Իսկ ինքը` Արման Ղարբինյանը՝ հայտնի ԼԳԲՏ ակտիվիստ, բանակի և եկեղեցու դեմ բազմաթիվ ցույցերի առանցքային դերակատար, Ստամբուլում վերապատրաստումներ անցած Աննա Նիկողոսյանի ամուսինն է: Վերջինս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Լառա Ահարոնյանի մտերիմներից է: 

Մյուս ՀԿ-ները ևս հետ չեն մնացել: «Միլիտարիզմ. ապատեղեկատվական պատմություն հայ հասարակության մեջ» նախագծի շրջանակում «Սոցիոսկոպ» սոցիալական հետազոտությունների եւ խորհրդատվության կենտրոնը 2018-ին NED-ից ստացել է $40,106 դոլար, 2019-ին՝ 49 940 դոլար, որպեսզի հայ տեղեկատվական տարածքը պաշտպանի ոչ ավել, ոչ պակաս «ավտորիտար դերասանների» վնասակար ազդեցությունից: Այս ողջ ընթացքում ՀԿ-ն ուսումնասիրում էր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ հրապարակային հայտարարությունները՝ վերլուծելու, թե ինչպես են արտաքին եւ տեղական ավտորիտար գործողությունները ձգտում օգտագործել բնակչությանը վախեցնելու եւ հասարակական կարծիքը շահարկելու համար: 

«Սորոսի գրասենյակից» իրավապաշտպան Արթուր Սաքունցը հունվար ամսին 187.500 ԱՄՆ դոլար գումար է ստացել խաղաղասիրության քարոզ իրականացնելու համար և այսօր էլ հաջողությամբ իրագործում է այդ ծրագիրը:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը դեռևս 2010 թվականին հիմնադրել է «Անկախ լրագրողների ցանց» ՀԿ-ն՝ epress.am լրատվական կայքով, որն այսօր, ինչպես և նախորդ տարիներին, աշխատում է ԼՂ հիմնախնդրի առնչությամբ խաղաղասիրության քարոզով:

Վերջին օրերին էլ անչափ ուշագրավ միտք արտահայտեց էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը: Ըստ նրա` տարածարշրջանի ապաշրջափակումը մեզ տալու է բազմաթիվ նոր մարտահրավերներ, բայց տալու է նաև նոր հնարավորություններ: Հայերի համար հասանելի կլինեն թուրքական նավահանգիստները, որտեղով կարելի է ապրանք արտահանել Ռուսաստան, մեզ համար հասանելի կլինի ադրբեջանական շուկան, իսկ Ադրբեջանի համար՝ մեր շուկան: Ըստ Վահան Քերոբյանի` պետք են գալու համապատասխան գիտելիք ունեցող մարդիկ, որոնք կկարողանան այս իրավիճակում իրենց արժանվույնս դրսևորել: Հիմա նախարարությունը պատասրատում է այդպիսի մարդկանց: Այսինքն, պետական մակարդակով մեզ պատրաստում են թուրքերի ու ադրբեջանցիների հետ առևտուր անելուն, իսկ ազգային անվտանգության մասին ոչ մի խոսք: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կապիտուլյացիայի համաձայնագիրը ստորագրելուց հետո մշտապես հանրությանը ներկայացնում է այն տնտեսական առավելությունները, որոնք կարող են լինել տարածաշրջանում տրանսպորտային հանգույցների ապաշրջափակումից հետո: Ընդ որում, այս առավելությունները այնքան կասկածելի են և մշուշոտ, որ ինքը` Փաշինյանը, անգամ չի մանրամասնում և չի ներկայացնում թե օրինակ՝ ինչ մեխանիզմով է տեղի ունենալու գործընթացը, որոնք են առավել հստակ այն առավելությունները և շահը, որը կարող է ունենալ հայկական կողմը: Հանրությանը մատուցվում է աբստրակտ շահի տեսլականը: 


Այսօր փորձ է արվում առաջ քաշել այն թեզը, որ թուրքերի և ադրբեջանցիների հետ ավելի լավ է առևտուր անել, քան պատերազմել: Միևնույն ժամանակ նմանատիպ տենդենցները ադրբեջանական հասարակությունում իսպառ բացակայում են և թերևս երբեք էլ գոյություն չեն ունեցել: Քանի դեռ պատերազմը ավարտված չէ, իսկ այն ավարտված չէ՝ դրանում որևէ կասկած լինել չի կարող, Թուրքիայի և Ադրբեջանի ռեբրենդինգը, վերջիններիս հետ եղբայրության քարոզը կարող է ուղղակիորեն վտանգի տակ դնել հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Parliament speaker presents Armenia government's Crossroads of Peace project to Italy counterpartCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFirst border post installed on Armenia-Azerbaijan borderBaku agrees to meeting of foreign ministers of Armenia and Azerbaijan in KazakhstanMicrosoft makes Leonardo da Vinci's Mona Lisa rapiPhone 16 may get sensor surrogates instead of real buttonsNavigating the Future: Insights from AIM Congress 2024 with Dawood Al ShezawiUS cautions 'potential threat of sanctions' over Pakistan-Iran agreements. Samaa TVUK Great to provide unprecedented $617 million military aid package to UkraineSuren Papikyan, head of Senate’s France-Armenia Friendship Group discuss cooperation in defense sectorRA NA President Alen Simonyan meets with Speaker of the House of Commons of Parliament of Canada Greg FergusExpert groups of countries on border of Armenia and Azerbaijan started process of determining coordinatesLilit Makunts discussed security situation in Armenia with participants of Rumsfeld's educational programBaghanis-Voskepar highway closed to ensure demining works in adjacent area: Ministry of Internal Affairs clarificationIn conversation with Zelensky, Biden expressed hope that Senate would approve $61 billion aid package for UkrainePentagon confirmed news of withdrawal of American troops from NigerNewspaper: 3 Armenia-Azerbaijan border delimitation options discussedAmbassador Makunts spoke about security situation in Armenia at meeting with students of John Hopkins University in WashingtonProtest staged outside office of EU Delegation to ArmeniaWe are satisfied with how security problems in region are solved with participation of Russia: Aliyev at meeting with PutinMeeting of the Minister of Foreign Affairs of Armenia with the EU Special RepresentativeEU ambassador visits Armenia nuclear plantNikol Pashinyan gives interview to British mediaCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUAE welcomes agreement between Armenia and AzerbaijanPrime Minister Pashinyan receives Toivo KlaarIran's president Raisi embarks on an official visit to PakistanDeclaring Shushi as the Youth Capital of OIC is falsification of history by Azerbaijan – Geghard SAFAzerbaijan will ensure security in Karabakh with its own forces, CSTO Secretary General saysAnother working group under Armenia-Azerbaijan border delimitation, security commission is formedPashinyan sets up working group under Armenia-Azerbaijan border delimitation, security commissionHuge battery, IP68/IP69K and MIL-STD-810H certifications: Ulefone will present the Armor Pad 3 Pro tabletGlobal military spending in 2023 surges amid war, rising tensions and insecurity – SIPRI reportArmenia parliament speaker paying working visit to SpainSituation remains tense in border area of Armenia’s Tavush ProvinceUkraine has announced destruction of a ship of Russian Navy in SevastopolPapua New Guinea leader takes offense after Biden implies his uncle was eaten by cannibals12 flights to, from Yerevan delayedNorway welcomes news on progress in Armenia-Azerbaijan border delimitation workVillagers continue blocking Kirants-Voskepar section of Armenia-Georgia motorwayWhatsApp will get new and useful featureNetanyahu vows to fight possible U.S. sanctions on Israeli army unitsOil Prices DownCeremony of lighting eternal flame of Arc de Triomphe in Paris in memory of victims of the Armenian GenocideUS State Department announced sanctions against Belarusian and Chinese companiesWashington is working towards establishing a ceasefire in Gaza Strip: BlinkenMass demonstrations not stopped in Georgia for several days now, dozens of arrests reportedBasically, for the first time, Armenia and Azerbaijan have resolved issue at table: Nikol PashinyanIran will not take any action if Israel refrains from large-scale attacks: Amir-AbdollahianFifty drones destroyed in sky of eight regions of Russia: Ministry of Defense of Russia
Most Popular