Փաշինյանը և Միշուստինը քննարկել են ԼՂ հետհակամարտային կարգավորման հետ կապված հարցեր
ForeignՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության կայքը:
Երկու կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները: Հատուկ ուշադրություն է հատկացվել ՌԴ մասնակցությանը Լեռնային Ղարաբաղի հետհակամարտային վերականգնման գործընթացին, այդ թվում` փախստականների և տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցման խնդիրների լուծմանը:
Միշուստինն ու Փաշինյանը նաև քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում համատեղ աշխատանքը: