Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել. Նիկոլ Փաշինյան Մայիսի 1-ից Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմ կգործի Ինչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումը Հանրահավաք ԱԺ-ի դիմաց. ժամը 18:00-ին կոչ ենք անում հավաքվել Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց. Հովհաննես Ավետիսյան Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Դավիթ Անանյան Ինչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան. Արտակ Զաքարյան ՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Քաղաքացիները հավաքվում են Օպերայի շենքի մոտ (տեսանյութ) Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա 

Մի քանի ժամից վերջանում է հնարավորությունների պատուհանը. Միքայել Մինասյան

Բլոգոսֆերա

Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն։
Լեռան Քարոզ, Մատթեոս 5։3

Մի քանի ժամից վերջանում է հնարավորությունների պատուհանը։ Կարելի է ասել արդեն վերջացավ։ Վերջացավ ո՛չ այսօր ու ո՛չ էլ ուղիղ կեսգիշերին, այլ այն պահից, երբ Հայաստանն ընտրեց և ընկավ նիկոլական թակարդը։

Հանրային տրամադրությունների առումով ամեն ինչ բացատրելի էր և նույնիսկ հասկանալի մինչև նոյեմբերի 10-ը, բայց դրանից հետո՝ լրիվ աբսուրդ է։ Աշխարհը սպասում էր, թե ինչ կանի հայ ժողովուրդը։ Ինչպես կտանի իր ամենամեծ պարտությունը։ Ամբողջ աշխարհը շունչը պահած հետևում էր հայ ժողովրդի դատաստանին։

Եվ ի՞նչ տեսավ։ Ոչինչ։ Տեսավ այնպիսի մոլորված հասարակություն, որը մարսում է ցանկացած ստորացում։ Հայ ժողովուրդը խայտառակ եղավ աշխարհի առաջ։ Խայտառակ եղավ ոչ թե պարտությունից, այլ պարտությունից հետո իր հավաքական ռեակցիայից։ Ավելի կոնկրետ՝ դրա բացակայությունից։

Աշխարհը հասկացավ, որ կարելի է հային խփել, սպանել, հայրենազրկել, իսկ հայը կարող է շատ արագ դա մոռանալ, ձևացնել, թե այդպիսի բան չի եղել ու շարունակել ապրել։ Ուղիղ 21 օր բոլորը զբաղված էին ամեն ինչով, բացի իրենց ուղիղ գործով՝ Նիկոլը պիտի զբաղվեր գերիներով ու տարածքներով, հասարակությունը՝  վիժվածքին հեռացնելով։ Նիկոլը 21 օր ստում էր ու պահում իշխանությունը, հասարակությունը 21 օր տատանվում էր՝ գնա՞ հանրահավաքի թե՞ ոչ, պահանջի՞ հրաժարական, թե՞ նոր ընտրություններ։

Այսօր Հայաստանում ավելի ստորացուցիչ ու արտառոց երևույթ կա. բացի զոհերի ու անհետ կորածներից հարազատներից, ոչ ոք չի սգում։ Չկա համազգային սուգ։ Նույնիսկ սգո օր չի հայտարարվել։ Զոհվել են հազարավոր հերոսներ, անհետ կորել, գերեվարվել ու դեռ գերեվարվում են հարյուրավոր զինվորներ, հաշմանդամություն են ձեռք բերել հազարավոր տղաներ։ Հայ ժողովորդը զրկվել է հաղթանակից, հայրենիքից, տնից, իր գերեզմաններից ու եկեղեցիներից։ Սա նույնիսկ աղետ չէ, սա տիեզերական մասշտաբի ողբերգություն է։
Որ Նիկոլը միտումնավոր սգո օր չի հայտարարում, հասկանալի է։ Նախ, սա իր համար ողբերգություն չէ։ Հետո, սգո օր հայտարարելով, ինքը կվավերացնի իր ձախողումը։ Եվ հետո, ինչո՞ւ հայտարարի, երբ հանրային պահանջ էլ չկա։  Նիկոլը չի սգում, մենք ինչո՞ւ չենք սգում։ Մեզ պետք է ասե՞ն։

Նիկոլը հայի վերջին տականքն է, ուզում է, որ ամեն ինչ արագ մոռացվի։ Իսկ երկի՞րը։ Երկրում «սև ուրբաթ» զեղչերի մարաթոն է, աշխատում են ռեստորանները, խանութները։ Գովազդվում են ապրանքներ ու ծառայություններ։ Ոչ մի տեղ մեր եռագույնը իջեցված չէ։ Հայաստանի ոչ մի դեսպանությունում չի բացվել սգո մատյան։

Գիտեք՝ ինչո՞ւ։ Սգալու համար պետք է նախ գիտակցել, հասկանալ, ինչ է կատարվել։ Նիկոլը դա չի անում, որովհետև սա իր համար քաղաքական պայքար է։ Նա անմեղսունակ է։ Նիկոլն ի վիճակի չէ հասկանալու այս ողբերգությունը։ Բայց մի՞թե երկրում բոլորը նիկոլ են։ Մի՞թե ոչ ոք դեռ լիովին չի ընկալել ողբերգության խորությունը։

Այսօր մենք չունենք փրկության որևէ շանս, որովհետև չենք սգում։ Այսօր չենք սգում, որովհետև չենք ցանկանում ընդունել իրականությունը։ Փախչում ենք իրականությունից։ Մինչդեռ սուգը իրականության հետ առերեսումն է, կորստի գիտակցումը։
Մենք փորձում ենք չգիտակցել՝ ինչ կատարվեց, ապրել նույն իներցիայով, ընկնել նույն թակարդը։ Բայց մինչև աղետի գիտակցումից մեր սրտում չառաջանա լիակատար ցավ, մինչև շնչահեղձ չլինենք կորստի ընկալումից, մինչև կատաղությունից ու կարոտից չոռնանք՝ ավելին ենք կորցնելու։

Սուգ պետք է հայտարարեր կառավարությունը, նախագահը, Ազգային ժողովը։ Այդ ինստիտուտները գոյություն չունեն։ Պետություն չկա։

Ուրեմն գոնե ժողովուրդը դա պետք է անի։ 2018-ի ապրիլին ժողովուրդը եռագույնը փողոցներում բարձր պահած գոռում էր հաղթանակի մասին, իշխանափոխությունը վերածել էր համազգային տոնի։ Ուրեմն բարի եղեք նույն ոճով սգալ։ Ամբողջ Հայաստանը պետք է սև ժապավեն կրի՝ երեք օր, մեկ շաբաթ կամ մեկ ամիս։

Պարզ է, որ չեք ցանկանում սգալ։ Դա կնշանակեր նաև յուրաքանչյուրի պատասխանատվությունը։ Բայց չսգալով, չնկատելով մահերը, չնկատելով հայրենազրկումը, չենք ազատվում պատասխանատվությունից։

Պետք է ապրել այնպիսի սուգ, որ խլացնի անպատեհ երաժշտությունը, զրույցը, գռեհիկ կոմերցիան։ Ամեն մի գործողություն բխեցնի այդ գիտակցումից։ Պետք է այսօր սգալ, որ վաղը փրկվենք։

Աստվածաշունչն ասում է. «Սգացեք, որ մխթարվեք ու փրկվեք»։ Պետք է ապրել գիտակցված սգավորությամբ, որ արժանանաք մխիթարության: Կա մեղք, կա սխալ, կա կորուստ, ուրեմն պիտի լինի սուգ։

Մինչև նոր կյանք, մինչև մխիթարություն ու մինչև ցասման օր պետք է հնչի ռեքվիեմը…»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել. Նիկոլ ՓաշինյանՄայիսի 1-ից Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմ կգործիԻնչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումըՀանրահավաք ԱԺ-ի դիմաց. ժամը 18:00-ին կոչ ենք անում հավաքվել Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց. Հովհաննես ԱվետիսյանԱպրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Դավիթ ԱնանյանԻնչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան. Արտակ ԶաքարյանՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերումՔաղաքացիները հավաքվում են Օպերայի շենքի մոտ (տեսանյութ)Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրաՊետք է հեռանա Փաշինյանը, չի կարող լինել այսպիսի իշխանություն. Տավուշի թեմի առաջնորդՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց էԱռաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին տրվում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի տարածքների փոխանցումը ԱդրբեջանինԱրարատում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել էՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է. ՇարմազանովՈւՂԻՂ. Տավուշեցիները վաղ առավոտից հավաքվել են. բողոքի ակցիա են իրականացնում թշնամուն հանձնվող 4 գյուղերի և տարածքների որոշման դեմԱպրիլի 20. Օրվա խորհուրդՏավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան ԱբրահամյանՀայաստանից գյուղեր ու տարածքներ զիջելը լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ«Հրապարակ». Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան դատի է տվել«Ողջունում ենք, կարևոր քայլ է». Բլինկենը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնության մասին«Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Դատավորի մեքենայից հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված և խոշոր չափի գումար․ «դարի կողոպուտի» հետքերովԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Փաշինյանի նախկին խորհրդականԱդրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»«Զանգեզուրի միջանցքը» կորցնելը, ադրբեջանցի փախստականների վերադարձը իրական են դառնալու. «Հրապարակ» թերթի խմբագիրՓաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»Ճանապարհը փակած տավուշեցիները լուսաբացին 5-ին դադարեցրել են ակցիան. մանրամասներ«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էրԿոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվելԻնչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանին. «Հրապարակ»«Հրապարակ». Մինչդեռ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելումՈսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախվածՍամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ըՄայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Երևի կմնանք մինչև լուսաբաց ու էստեղից կշարժվենք Ոսկեպար․ ակցիայի մասնակիցներԻնչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներինԵրկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն Ազիզյան «Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ)Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ (տեսանյութ) Տպավորություն է, որ ազգային դիմագիծն արմատապես փոխելուն ուղղված գործընթաց է մեկնարկել․ Արման ՄելիքյանՉորս գյուղ իրական Հայաստանից դարձավ պատմական Հայաստան․ պատմաբան
Ամենադիտված