«Էնքան ենք իջնում, որ պատրաստ ենք Ադրբեջանին խնդրել, որ մեր երեխաների մարմինները տա»
Видео«Արդեն մեկ ամսից ավել ա՝ մենք ամեն օր էս երկու օրն ենք լսում, եթե պաշտոնապես հայտարարեն, որ կմտնեն, էս երկու օրն էլ կսպասենք, բայց եթե պաշտոնապես չհայտարարեն՝ էլ չենք հավատում։ Մեր հետագա քայլերը կլինի ռուսական դեսպանատան դիմաց, որովհետև էսօր մեր միակ պահանջն ա՝ արդեն դիմենք Ռուսաստանին։ Մեր պետական ատյանները անզոր են, իրենք չունեն ուժ, որ մեզ օգնեն»։
Այս մասին հայտարարեց Էջմիածնի զորամասի դիմաց ցույց անող անհետ կորած զինծառայողների հարազատներից մեկը, որը նշեց նաև, որ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այդ տարածքները իրենց շրջաններն են և չենք կարող բանակցություն վարել, մնում է՝ օգնի երկրորդ պետություն։
Մենք էնքան ենք արդեն իջնում, որ ուզում ենք Ադրբեջանին խնդրենք՝ մեր էրեխեքի մարմինները, ովքեր էլ որ անհետ կորած են, թաքնված են, նրանց որոնողական աշխատանքները հենց Ադրբեջանն անի։
Մանրամասները՝ տեսանյութում։