«Երբ երկու պոստ առաջ ենք գնացել, մեզ չեն զգուշացրել՝ թուրքերը արդեն վերցրած են եղել դրանք»
ՀասարակությունԱնհետ կորած զինծառայողների ծնողները կրկին բողոքի ակցիա են իրականացնում Էջմիածնի զորամասի դիմաց: Նրանցից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց. «Կոնկրետ մենք՝ 12 հոգիս, հրամանատար չենք ունեցել, սարի հետևում գեներալ ա եղել, ումից օգնություն ենք ուզել, չի տվել: Մենք այնտեղից դուրս ենք եկել 5 հոգով, հետո դուրս են եկել ևս երեք հոգի, հաջորդ օրը նոր կամանդիրն ա դուրս եկել, որովհետև ինքն էլ էր թեժ մարտերի մեջ: Եղբորս մարտական գործողության ուղարկողը գեներալ Անդրանիկի Մակարյանն է եղել»,- նշեց թշնամու դեմ ծավալած որոշ մարտական գործողություններին մասնակցածը, որի եղբայրը ևս անհետ կորած է:
Վերջինս ասաց, որ ինքը հենց նույն օրը վերադարձել է և այն կարծիքին է, որ այնտեղից վերադարձածին պետք չէ ասել՝ փախել է, այլ՝ հրաշքով է փրկվել. «Գեներալ Մակարյանը, որը ուղարկել է տվյալ գործողության թող դուրս գա և պատասխան տա: Երբ երկու պոստ առաջ ենք գնացել, մեզ չեն զգուշացրել, որ թուրքերը արդեն վերցրած են եղել դրանք»,- ասաց բողոքի ակցիա իրականացնողը: