«Ինչ Ադրբեջանին է տրվելու՝ ժամով, րոպեով հստակ ամրագրված է, իսկ ինչ մեզ է վերաբերվում, հնարավորինս լղոզված է»
VideoՄի շարք մտավորականներ և դերասաններ այսօր ևս շարունակում են իրենց երթը դեպի դեսպանատներ՝ պահանջելով արագացնել գերիներին վերադարձնելու գործընթացները: Լրագրողների հետ զրույցում հաղորդավար Նարեկ Մարգարյանը նշեց, որ շարունակելու են առցանց նամակներ ուղարկելը դեսպանատներին, բոլոր այն միջազգային կառույցներին, որոնք որևէ կերպ կկարողանան օգնել գերիների վերադարձման հարցում: Նա նաև նշեց, որ ակնկալում են՝ այսօր որևիցե դեսպանատան հետ հանդիպում: Լրագրողների հետ զրույցում նա մի դեպք պատմեց. «Մեր ցույցին էր միացել մի աղջիկ, որ ձեռքին էր պահել եղբոր նկարը, հետո, ինչպես պարզվեց, դա իր եղբայրն էր, որը 27 տարի շարունակ գերության մեջ է և դեռ չի վերադարձել: Ինձ համար անհասականլի է, որ ինչ Ադրբեջանին է տրվելու ժամով, րոպեով հստակ ամրագրված է, իսկ ինչ մեզ է վերաբերվում, հնարավորինս լղոզված է, գրված կամ գրված չէ առհասարակ»,- ընդգծեց նա: