Այս բոլոր նշանակվածները բեզպիլոտնիկներ են, մարդ չկա մեջը․ Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանի նշանակումների մասին
ПолитическиеՔաղաքական գործիչ Աղվան Վարդանյանը ամիսներ շարունակ լռելուց հետո այսօր՝ դեկտեմբերի 1-ին, հանդես է գալիս ասուլիսով։ Նա կետերով մատնանշեց 2․5 տարվա ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտքերն ու գործողությունները, որոնք հանգեցրել են ստեղծված իրավիճակին։
Նրա խոսքով՝ Փաշինյանն այսօր կառավարության անդամներ է նշանակում, իսկ կառավարության հրաժարականը պահանջող անձն էլ ստորագրում է դրանք․ «Ինչո՞վ է փոխում, ումո՞վ է փոխում։ ԿԳՍՄ նախարար Վահրամ Դումանյանը ՀԱԿ-ական է, երկար տարիներ սրա կուռքը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, հիմա Նիկոլը։ Ես կռապաշտ կրթության, մշակույթի նախարար չեմ պատկերացնում։ Այդ մարդը 3 օր առաջ պահանջել է կառավարության հրաժարականը։
Նիկոլը վերջերս խոսում էր բանակի արդիականացման մասին։ Ամենահին, անողնաշար, Անդո Քոչարյանի թաշկինակ Վաղարշակ Հարությունյանին նշանակում է Պաշտպանության նախարար, որը առաջնագծում չի եղել, Ապրիլյան քննիչ հանձնաժողովում Անդո Քոչարյանի փորձագետն էր, այն Անդո Քոչարյանի, որը միայն վնասել է ԶՈՒ-ին, վնասել է կադրային հարցերին, ռազմատեխնիկայի մատակարարումներին։ Վստահ չեմ, որ Վաղարշակ Հարությունյանը տարբերում է վառոդի ու սաունայի հոտերը։
Էկոնոմիկայի նախարար նշանակվեց Մենյու էյէմ-ի հիմնադիր, բիզնեսները սնանկացրած Վահան Քերոբյանը։ Իմացած, որ պատրաստվում է ներխուժել ադրբեջանաթուրքական շուկա։
ԱԳ նախարար նշանակված Արա Այվազյանը պատերազմի օրերին հետ է կանչվել Մեքսիկայից և նշանակվել փոխարտգործնախարար։ Արցախյան բանակցվություններից մղոններով հեռու է, զբաղվում է Նիկոլի կնոջ հեռախոսազանգերը կազմակերպելով։ Արդյոք այս շղթան չի վկայում, որ կարող է լինել շարունակվող սցենարի մի պտուտակ։
ԱԻՆ նախարարը ամոթալի պարտության հերոս է, գեներալ, սրանով ամեն ինչ ասված է։
Կոտայքի մարզպետ նշանակվեց արտաքին տպավորությամբ «Իմ Քայլը» խմբակցության տղամարդ, Սասուն Միքայելյանի քենակալը, թե աներձագը։ Որտե՞ղ է այսօր Սասուն Միքայելյանը։ Մանվել Գրիգորյանը 20 տարի եղել է ԵԿՄ նախագահ, նրա մահվան կապակցությամբ Սասունը ցավակցե՞լ է։ Նոյեմբերի 9-ից հետո Սասունը մի բան ասե՞լ է»,- ասաց Վարդանյանը։
Նրա խոսքով՝ այս բոլոր նշանակվածները «բեզպիլոտնիկներ են, մարդ չկա մեջը»։