We have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence Petel European Council's Political and Security Committee Members to visit Armenia Armenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversaries Yerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party ‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interests Consistent support to 16 Armenian Educational Institutions Operating in Lebanon Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with Armenia Argentina’s Milei bans gender-inclusive language in official documents RA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary Union Ucom launches network modernization efforts in a few regions of Armenia 

Արդյոք Արցախի համար աստղաբաշխական գումար է առաջարկվել, արդյոք Աննա Հակոբյանն ասել է՝ թող մի 5 հազար հոգի էլ զոհվեն, բա ուզում են հողերը պահել. 13 հարց

Political

ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանը հնչեցրեց 13 հարց եւ բացահայտում արեց՝ երկրում ստեղծված իրավիճակի պատճառների մասին։ Ստորև ներկայացնում ենք դրանք․

«1. 2019-ին արդյոք արաբական մի երկրում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի բարձրաստիճան համարժեք պաշտոնյաներ։ Արդյոք Ադրբեջանի ներկայացուցիչը Հայաստանի ներկայացուցչին փոխանցել է թուղթ, որի վրա աստղաբաշխական գումար է նշված եղել որպես՝ առաջարկ Արցախի հարցը օգուտ Ադրբեջանի լուծման։ Երբ մեր պաշտոնյան բորբոքվել է՝ թե էս ինչ ես առաջարկում, դիմացինը շատ կիրթ ասել է՝ մի բորբոքվեք, ձեզանից ընդամենը պահանջվում է փոխանցել ձեր ղեկավարին։ Արդյոք, երբ հայ պաշտոնյան նույնքան բորբոքված ասել է՝ տես,թե անասուններն ինչ են առաջարկում, մեր երկրի ղեկավարն ասել է՝ դու հուզական, զգացմունքային մարդ ես, մի խառնվիր, ուրիշը կզբաղվի։

2. Արդյոք սուրճի սեղանի շուրջ ընտանեկան միջավայրում Նիկոլին ասվել է՝ մի արա, Ռուսաստանի դեմ քո քայլերը, բանակցությունների ձախողումը հանգեցնելու են պատերազմի, իսկ եթե պատերազմ եղավ, հազարավոր զոհեր ենք ունենալու։ Արդյոք նրա ամուսինը, միջամտել է՝ ինչ է եղել, թող մի 5 հազար հոգի էլ զոհվեն, բա ուզում են հողերը պահել, չե՞ն ուզում զոհվել։

3. Արդյոք 2019-ի առաջին կեսին Նիկոլը հերթական հիստերիկ նոպայի մեջ ասել է՝ Ռուսաստանը, մեր ԱԱԾ-ն, Արցախի ղեկավարությունը իմ դեմ դավադրություն են պատրաստում։

4. Արդյոք 2019-ի երկրորդ կեսին, երբ Ռուսաստանի նախագահը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի տարեդարձը, դարձյալ հերթական նոպայի մեջ, Նիկոլը ցանկացել է լայվ մտնել ու հայտարարել, որ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, արդյոք մեծ դժվարությամբ են համոզել, որ չանի։

5. Հաշվե՞լ եք վերջին մեկ ամսում Նիկոլը քանի անգամ է զանգել Պուտինին, երեւի մի 30 անգամ, արդյոք եթե մինչեւ պատերազմը երեք անգամ առանց կուլիսային խաղերի զանգեր, դեպքերն այլ զարգացում չէին ունենա։ Հիշեցում, մեկ տարուց ավելի Նիկոլը չի կարողացել հանդիպել ՌԴ նախագահին, մտածեք՝ ինչու չի կարողացել։

6. Նիկոլը պատերազմից անմիջապես հետո հայտարարել է, որ պատերազմն անսպասելի չէր, միայն ժամն ու գլխավոր ուղղությունը չգիտեին. այդ դեպքում ինչու Պաշտպանության նախարարը Հայաստանում չէր եւ վերադարձավ միայն սեպտեմբերի 28-ի երեկոյան, առանց Նիկոլի իմացությա՞ն էր այլ երկրում։ Ինչո՞ւ էր պատերազմից ընդամենը մեկ օր առաջ ՀՀ ԱԱԾ-ն ծանուցագիր ուղարկել Վիտալին Բալասանյանին, եւ եթե նա ներկայանար, կալանավորվելու էր։ Ինչու էին Արցախի պաշտպանական շրջանների հրամանատարները վերջին ամիսներին փոխարինվում անփորձ զինվորականներով։ Ինչու Արցախյան առաջին, Ապրիլյան պատերազմի հաղթողները մեկուսացվեցին ռազմական գործողություններից։

7. Այս ամենի ֆոնին պատերազմի գրեթե ամբողջ ընթացքում ի՞նչ էր անում վարչապետի ամուսինն Արցախում։ Նա Գորիսում թաքնվեց այն ժամանակ, երբ ամեն բան խայտառակ ավարտ էր ունեցել։ Գեներալները հրամանատարական կետում նրա բարոյական աջակցության ոգեշնչման կարիքն ունեի՞ն, թե՞ պետք էր հետեւել, ուղղորդել, որ գծված սցենարից շեղումներ չլինեն։

8. Երբ հուլիսյան սահմանային միջադեպը Նիկոլը վերածում էր հերոսամարտի, ասում էր՝ ջախջախել ենք Ադրբեջանին, աջուձախ շքանշաններ էր բաշխում, նվաստացնում էր Ալիեւին, արդյոք չէ՞ր մոտեցնում պատերազմը։ Հիմա ով է ում նվաստացնում, ծաղրում, ստորացնում։ Ինչո՞ւ Նիկոլը չի համարձակվում կես բառ հակադարձել Ալիեւին։

9. Արդյոք ռազմական դրությամբ խոսքի, մամուլի ազատությունը, կարծիք արտահայտելու իրավունքը սահմանափակելը, սուտ հաղթական տեղեկատվությամբ մարդկանց խաբելը, հանրության դիմադրությունը չեզոքացնելու, պարտությունը լիարժեք դարձնելու նպատակ չուներ։

10. 2020 թվականի մարտի սկզբին Նիկոլն այցելեց Վրաստան։ Արդյոք միակ եւ անձնական խնդրանքը հարեւան երկրի ղեկավարությունից համարձակության համար մի բավական խմելուց հետո եղել է հայկական սիգարետների ազատ տարանցումն ապահովելը։

11. Արդյոք պատերազմի առաջին օրերին Հայաստանի Հանրապետության անունից իբրեւ պաշտոնական բանակցող Իրանի Իսլամական Հանրապետություն է գործուղվել մի շատ հայտնի խոշոր սեփականատեր։

12. Վերջին ելույթում Նիկոլը քաղաքացիներին ասում է՝ մի վախեցեք, ասում է ամենավախկոտը, նայեք՝ քանի թիկնապահով է շրջապատված, քանի շարք ոստիկան է Կառավարության առաջ իր կեցավայրի շուրջ։

13. Արդյոք 2019-ի ամռան այն օրը երբ Ռոբերտ Քոչարյանին դատարանն ազատ արձակեց, Նիկոլը վախից կուչ է եկել ամառանոցի սենյակներից մեկում ու դողդողացել։ Արդյոք նրան մեծ դժվարությամբ են դուրս բերել ընկճախտից։ Արդյոք նա այդպես դողդողացել է նաեւ տարիներ առաջ «Կոշի» կալանավայրում՝ կին փաստաբանի ձեռքը բռնած։ Արդյոք այդ նույն օրերին, երբ ամառանոցի դիմացի լանջի խոտերը հրդեհվել են, Նիկոլը հիստերիայի մեջ աղաղակել է՝ գալիս է, գալիս է, սա Քոչարյանն է ազդանշան ուղարկում։ Արդյո՞ք մինչեւ Ֆելքս Ցոլակյանը չի զանգել, չի ասել, թե մենք ենք խոտերը վառել, կանխարգելիչ հրդեհ է, ամեն ինչ վերահսկողության տակ է, Նիկոլը նոր չի հանգստացել։ Մի վախեցեք, ասում է մեկը, ով մի շաբաթ բունկերից դուրս չէր գալիս։

Արդյոք սխալվա՞ծ կլինեմ, եթե ենթադրեմ, որ այս եւ այլ դրվագների տիրապետում են նաեւ տարբեր երկրների համապատասխան մարմինները։

Նիկոլը մի անգամ ասել է՝ մեր ժողորդին ես բոլորից լավ եմ ճանաչում, եւ ճիշտ է, եւ սուտ։ Նիկոլը լավ է ճանաչում մեր ժողովրդի առավելագույնը 5 տոկոս կազմող հատվածին, որի մարմնավորումն ինքն է. անպատիվ, մարդատյաց, անսուրբ, անամոթ, խոստումնազանց, լկտի սուտասան, բարոյազուրկ, դեմագոգ, սարսափելի վախկոտ ու սարսափեի փողասեր։ Այս տեսակը դեռ իշխանության է Հայաստանում։ Այս տեսակը չի վերանալու, մեր խնդիրն է՝ այս տեսակին օր առաջ հեռացնել իշխանությունից, մեր խնդիրն է՝ պետական-հանրային կյանքում այս տեսակի ազդեցությունը այսուհետ բացառելը»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
We have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence PetelEuropean Council's Political and Security Committee Members to visit ArmeniaAbu Dhabi plans to create paradise for gamers: World's first eSports islandNature Neurology: Chemicals in baby wipes can damage brain structures, study showsArmenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversariesArmenia to provide $300,000 to Japan for earthquake reliefArmenia MP: Euronest called on EU to increase humanitarian, financial aid for forcibly displaced Karabakh childrenQatar Airways has introduced first virtual flight attendant operating in AIYerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interestsKim Kardashian is sued over furnitureForeign firms' losses from exiting Russia top $107 billion: ReutersConsistent support to 16 Armenian Educational Institutions Operating in LebanonPutin says Russia will not attack NATO countries, but F-16s will be legitimate targets “wherever they might be located”Pashinyan: Some circles forcibly displaced from Karabakh are taking steps that create threat to Armenia’s securityState Department disagrees with Azerbaijan comments on upcoming US-EU-Armenia meetingNo official versions of Crocus City Hall terror attack voiced yet, PeskovNewspaper: Generals are gone, Armenia PM has decided to hand over some Tavush Province settlements to AzerbaijanDeath toll from Crocus City Hall attack reaches 143Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with ArmeniaVolvo launches its last diesel carRevisit the Tom Hanks Oscars acceptance speech that Spielberg called ‘incredible’CONCACAF Nations League final between US men’s team and Mexico stopped twice by ‘discriminatory chanting’Argentina’s Milei bans gender-inclusive language in official documentsLukashenko undermines Putin’s Ukraine claim on Moscow concert hall attackSteven Spielberg: ‘The echoes of history are unmistakable in our current climate’Russia MFA spox: We do not use the term ‘Zangezur corridor’Armenia does not join CSTO statement condemning terrorist attack in Moscow RegionWhich Samsung smartphones will receive AI functions tomorrow?Deputy Speaker Hakob Arshakyan discusses Yerevan-New Delhi direct flights with Indian counterpartCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsRA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary UnionUS and South Korea want to block oil supplies to North KoreaCharity dinner: “Successful Businesswomen Support Novice Women Entrepreneurs”Parliament speaker: No part of Armenia territory is subject to negotiationFrance-Armenia friendship group of National Assembly of France visited Armenian Genocide MemorialAraratBank places its 27th issue of dollar bondsUcom launches network modernization efforts in a few regions of ArmeniaEU and US will share responsibility for any destabilizing action: HajizadaNumber of those injured in Moscow attack rises to 360US State Department warned Israel of international isolation if it launches a large-scale operation in RafahStart of dialogue on visa liberalization between Armenia and EU will be important step for deepening relations: Friends of Armenia Network reportWashington's goal is to help Armenia and Azerbaijan achieve lasting peace. MillerPalestinian death toll from Israeli attacks in Gaza climbs to 32,414: ministryEU mission presented situation in Gegharkunik to French delegationOil Prices DownTigran Balayan to Toivo Klaar: Azerbaijan is gearing up for new aggression against ArmeniaXiaomi unveils cheap smartphone Poco C61, which has flagship designFrench Ambassador to Armenia reminds about right of return for Nagorno-Karabakh ArmeniansLukashenko briefs on Belarus’ role in detaining Crocus City Hall attackers
Most Popular