Կրեմլը չի մեկնաբանում Ալիևի՝ Ղարաբաղում նոր միջանցքի մասին խոսքերը․ Պեսկով
Արտաքին ՔաղաքականԿրեմլը չի մեկնաբանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը Ղարաբաղում նոր միջանցքի մասին, բայց ընդհանուր առմամբ տրանսպորտային հարցերը գտնվում են Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների օրակարգում, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ Ալիևն ասել էր, որ առաջարկել է Նախիջևանը Ադրբեջանի արևմտյան հատվածին կապող միջանցք ստեղծել: Ըստ նրա՝ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Թայիփ Էրդողանը «դրականորեն են արձագանքել գաղափարին»: «Ես կթողնեմ այս թեման առանց մեկնաբանության», - ասել է Պեսկովը։