Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна «Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи Пашиняна Карт-бланш Запада Баку на начало новой войны Российско-Армянский клуб «Библио-Глобуса» Замминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской Аравии Задача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол Пашинян Истинное отношение граждан к «революционерам» Неприкрытый страх Пашиняна перед «консенсусом минус один». Посыл властей Подводные камни «таинственного» ужина. Кто отсутствовал на собрании Анны Акопян 

Կոչ ենք անում բոլոր մարմիններին գործել սահմանադրաիրավական կարգավիճակին համապատասխան. ՀԿ-ների հայտարարությունը

Общество

Մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ հայտարարություն են տարածել, որում ասվում է.

«ՀՀ կառավարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ սույն թվականի նոյեմբերի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ իրավապահ համակարգի ղեկավարների ու այլ պետական իշխանության մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Խորհրդակցությանը մասնակցել են ազգային անվտանգության ծառայության (այսուհետ՝ ԱԱԾ) տնօրենը, ոստիկանության պետը, արդարադատության նախարարը, Ազգային Ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, գլխավոր դատախազը, հատուկ քննչական ծառայության պետը, քննչական կոմիտեի նախագահը, բարձրագույն դատական խորհրդի (այսուհետ՝ ԲԴԽ) անդամներ, վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուն, վերաքննիչ վարչական դատարանի նախագահը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը և պաշտոնատար այլ անձինք:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է 2020թ․ նոյեմբերի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունները։ Մասնավորապես՝  Ազգային ժողովի նախագահի դեմ իրականացված հարձակման դեպքով հարուցված քրեական գործի ընթացքի, հանցակազմ պարունակող արարքներում և դրանց կազմակերպման գործում ներգրավված անձանց բացահայտման մանրամասները ներկայացրել են գլխավոր դատախազը և ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավարը: Հաղորդագրության համաձայն՝ առարկայական քննարկում է տեղի ունեցել նաև դատական համակարգի գործունեության վերաբերյալ։

ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի մոտ նման ձևաչափով և օրակարգով քննարկումները խիստ անընդունելի են՝ ՀՀ սահմանադրությամբ նախատեսված իշխանության տարանջատման, դատական իշխանության անկախության սկզբունքների խախտման, ինչպես նաև իշխանության տարբեր ճյուղերը ներկայացնող մարմինների սահմանադրաիրավական կարգավիճակի առանձնահատկությունների հիմքով։ Մասնավորապես․

ՀՀ սահմանադրության 177-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազն ընտրվում և պաշտոնանկ է արվում Ազգային Ժողովի կողմից։ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ դատախազի գործունեությանը օրենքով չնախատեսված միջամտությունն արգելվում է: ՀՀ սահմանադրությամբ և իրավական որևէ այլ ակտով նախատեսված չէ գործադիր իշխանության ղեկավարի հանդեպ գլխավոր դատախազի հաշվետվողականության իրավակարգավորում, ուստի քննարկվող խորհրդակցության ընթացքում գլխավոր դատախազի կողմից քրեական գործերով նախաքննության տվյալների ներկայացումը իրավական անթույլատրելի վարքագիծ է և հակասում է վերջինիս սահմանադրական կարգավիճակին։

ՀՀ սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ ԲԴԽ-ն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը։ ՀՀ սահմանադրության 162-րդ հոդվածի համաձայն՝ արդարադատություն իրականացնելիս դատարանների գործունեությանը որևէ միջամտություն արգելված է։ Սույն հոդվածից ուղղակիորեն բխում է, որ վարչապետի հրավիրած խորհրդակցության օրակարգով կոնկրետ քրեական գործերի քննարկմանը դատական համակարգի ներկայացուցիչների մասնակցությունը խաթարում է դատական իշխանության անկախությունը, քանզի կոնկրետ քրեական գործերով նախաքննության մանրամասների քննարկումը գործադիր իշխանության ղեկավարի մասնակցությամբ կաշկանդում է դատական իշխանության գործառույթային անկախության սկզբունքը։ Բացի այդ, ներկայացվող տեղեկատվությունը դատավորների մոտ կարող է ձևավորել կանխակալ վերաբերմունք հետագայում այդ քրեական գործերի դատաքննության ընթացքում ապացույցների օբյեկտիվ գնահատման տեսանկյունից։ Հիշյալ հանգամանքներով պայմանավորված՝ ԲԴԽ անդամների և դատական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ վերոնշյալ խորհրդակցությունը սահմանադրության ոգու և տառի ոտնահարման դրսևորում է՝ ևˊ հրավիրողի ևˊ մասնակիցների  կողմից։

Նման օրակարգով խորհրդակցությանը օրենսդիր և գործադիր իշխանության այլ ներկայացուցիչների մասնակցությունը վկայում է իշխանության բարձրագույն մարմինների կողմից պետական ինստիտուտների գործառույթների էության  չգիտակցման, պետական կառավարման համակարգի կազմակերպման և գործունեության վերաբերյալ նախատեսված սահմանադրաիրավական կարգավորումների անտեսման մասին։

Վերոնշյալ հանգամանքներով պայմանավորված կոչ ենք անում պետական իշխանության բոլոր մարմիններին գործել իրենց սահմանադրաիրավական կարգավիճակին համապատասխան և կասկածի տակ չդնել պետական ինստիտուտների գործունակությունը։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ»

«ԱՍՊԱՐԵԶ» լրագրողների ակումբ ՀԿ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна«Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи ПашинянаКарт-бланш Запада Баку на начало новой войныСША ввели санкции против лиц, связанных с производством БПЛА в ИранеНизкая калорийность рациона замедляет старение, доказали ученыеОпубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД АрменииЭкс-министр обороны Давид Тоноян останется под арестом: суд отклонил ходатайство защитниковЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютС каждым днем все больше убеждаемся в отсутствии какого-либо позитивного вклада ЕС в нормализацию отношений между Ереваном и Баку: ЗахароваЕсаи Артенян: Общественное телевидение Армении нарушило принцип равноправияОбъем экспорта нефти из Ирана достиг шестилетнего максимума: Financial TimesНа Тимати подали в суд на 7 млн рублейXiaomi выпустила дешевые и большие телевизоры для геймеровРоссийско-Армянский клуб «Библио-Глобуса» Ким Кардашьян снялась в золотом мини-платье почти за $8 тысячGRECO: Армении необходимо повысить прозрачность действий полицииНачальник полиции Еревана посоветовал протестующему «меньше говорить о полиции»Сет Молтон: Армянский народ выстоит, как это было после ГеноцидаУ здания Правительства Армении проходит акция протестаЗахарова: Запад рассматривает Армению как инструмент, которым, наигравшись, броситДля iPhone стал доступен платный аналог App Store всего с двумя программамиПарламент Австрии единогласно принял резолюцию о поддержке вынужденных переселенцев из НКЗамминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской АравииВ МО повиновались требованию Пашиняна: Солдаты с определенными заболеваниями будут признаны годными к службеСК Армении обнародовал некоторые обстоятельства похищения золотых слитковМарукян призвал выполнить обещание и в Арцах вместо российских миротворцев ввести скандинавскихAl Jazeera: Израиль мог применить запрещенные боеприпасы с белым фосфором при атаке ЛиванаСША обеспокоена тем, что парламент Грузии рассматривает законопроект об иноагентах: ПательПравительство Армении освободило компанию «АРКОЛАД» от таможенной пошлиныВ Тбилиси прошел многотысячный митинг против закона об иноагентахКонгрессмен Мак-Клинток призвал Турцию признать Геноцид армянЗадача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол ПашинянG7 высказалась о судьбе замороженных российских активовСтраны G7 будут мешать Ирану производить, приобретать и передавать оружие третьим странамПашинян: Да, риски есть, но управлять ими можноЖоховурд»: Правоохранители вышли на связь с министром здравоохранения АрменииИстинное отношение граждан к «революционерам»Неприкрытый страх Пашиняна перед «консенсусом минус один». Посыл властейПодводные камни «таинственного» ужина. Кто отсутствовал на собрании Анны АкопянЧто ждет Армению в случае крупномасштабной ирано-израильской войныРеверансы ЕС Баку за счет интересов АрменииВ Ереване состоялись политические консультации между внешнеполитическими ведомствами Армении и Франции«Не сдадутся». В студенческой среде кипят процессыСкрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» Развеяно заблуждение о стрессовом выпадении волосЗакон об иноагентах отдалит Грузию от ЕС: Шарль Мишель24 апреля в Лос-Анджелесе объявлено Днем памяти жертв Геноцида армянФранция рассматривает перенос церемонии открытия ОлимпиадыКурсы валют в Армении
Самое популярное