Սանդիկովն ընտրվեց ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
ПолитическиеՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը միաձայն ընտրվեց ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընտրությունը տեղի ունեցավ հանձնաժողովի դեկտեմբերի 2-ի արտահերթ նիստում:
«Սանդիկովի թեկնածությունն առաջարկել է քաղաքական մեծամասնությունը: Այլ առաջարկներ չկան: Դեմ, ձեռնպահ չկա: Պարոն Սանդիկովն այսուհետ հանձնաժողովի փոխնախագահն է»,- ասաց հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությա անդամ Միքայել Մելքումյանը:
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախկին փոխնախագահ Արմեն Փամբուխչյանը սեպտեմբերի 17-ին վայր էր դրել պատգամավորական մանդատը և նշանակվել Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ: