ԱԱԾ-ն ինչո՞ւ է սերիալային մակարդակի հաղորդագրություն տարածում. Արփինե Հովհաննիսյան
BlogosphereԱրփինե Հովհաննիսյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.
«Ինձ ինչ որ մեկը կբացատրի՝ Ազգային անվտանգության ծառայությունը ինչու՞ է սերիալային մակարդակի հաղորդագրություն տարածում։ Դուք մինյոնների ցեղի վերարտադրության հովանավորն ե՞ք։
Դուք չհասկացա՞ք, որ ձեր հիմնական խնդիրը երկրի անվտանգության սպառնալիքները չեզոքացնելն է։ Իսկ դրա մեջ մտնում է ընտանիքապետության հիվանդագին մտքերը ձեր պաշտոնական հաղորդագրության մեջ չարտացոլելը։ Հա ու ձայնը փոխեք։ Մենք օրիգինալին ենք սովորել։ Ճղճղոց էլի։
Հ.Գ.
Ruben Melikyan
կարո՞ղ է հնդկական կինո է»: