«Թող տղամարդ լինե՛ն, իրենց մեղքը ընդունեն, ռադները քաշեն, գնան». Գյումրիում ավելացավ հացադուլավորների թիվը
SocietyԻնչպես օրեր առաջ հայտնել էինք, Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց անժամկետ հացադուլ էր հայտարարել Գյումրու թիվ 2-րդ դպրոցի տնօրեն, դաշնակցական Հովհաննես Պետրոսյանը: Հովհաննես Պետրոսյանի հացադուլին է միացել նաև դաշնակցական Չամակյան Տիգրանը, որը իր խոսքում, ինչպես նշեց, եկել է ոչ թե որպես դաշնակցական, այլ որպես ազատամարտիկ: Նրանք երկուսն էլ հայտարարել են անժամկետ հացադուլ՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. «Մեր զինվորն ու ժողովուրդը չի պարտվել, պարտվել է այսօրվա ռազմաքաղաքական իշխանությունը ապաշնորհ պատերազմ վարելու պատճառով, թո՛ղ տղամարդ լինեն, իրենց մեղքը ընդունեն, ռադները քաշեն, գնան»,- ասաց հացադուլ իրականացնողը: