Տոնը լավագույն առիթներից է արժևորելու կնոջ դերը երկրի ներկան ու ապագան կառուցելու գործում. Արցախի ՆԳ նախարար Հայկական դիվանագիտությունը հպարտ է հատկապես այն հանգամանքով, որ առաջին կին դեսպանը Դիանա Աբգարն է եղել. ՀՀ ԱԳՆ Եվրախորհրդարանի պատգամավորները ԵՄ Բարձր հանձնակատարից հարցնում են հայ գերիներին վերադարձնելու հստակ քայլերի մասին Եռաբլուրում լացի ձայները չեն դադարում (տեսանյութ) Բաշար Ասադն ու նրա կինը վարակվել են կորոնավիրուսով ՍԴ նախագահի նախկին խորհրդականները դատի են տվել Արման Դիլանյանին Արարատի մարզում 59-ամյա վարորդը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են Պետությանը 194 միլիոն դրամից ավելի վնաս պատճառելու կասկածանքով Արցախում հարուցվել է քրեական գործ Նիդերլադներն Ադրբեջանում պահվող բոլոր հայերին համարում է ռազմագերիներ. դեսպան 

Թավշյա պաշտոնյաներից ովքեր են հայտնվել դատական հայցերի թիրախում

Վերլուծական

Երեկ հայտնի դարձավ, որ Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանը բավարարել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Իգոր Սարգսյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Իգոր Սարգսյանը դիմել էր դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել իրեն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի 2019թ. հոկտեմբերի 23-ի որոշումը: Դատարանը որոշել է վարչապետին պարտավորեցնել Իգոր Սարգսյանին վերականգնել նախկինում զբաղեցրած՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում: Հայաստանի Հանրապետության վարչապետին պարտավորեցնել Իգոր Սարգսյանին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում՝ միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը: 


Սա առաջին դեպքը չէ: ՀՀ քաղաքացի Խաչատուր Ղալեչյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Քաղաքացու պահանջն է Նիկոլ Փաշինյանին ստախոս ճանաչելը, ինչպես նաեւ ներողություն խնդրելը եւ բարոյական վնասի փոխհատուցումը: Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, սակայն, մերժել է քաղաքացու միջնորդությունը, քանի որ հայցը ներկայացված է թերություններով: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ մայիսի երկուսին քաղաքացին կրկին նույն պահանջով նոր հայց է ներկայացրել, որը մայիսի երեքին կրկին մերժվել է: Նիկոլ Փաշինյանին դատի է տվել նաև Ռոբերտ Քոչարյանը, Կոնստանտին Օրբելյանը, Հրայր Թովմասյանը: Կառավարությունում վերջերս պաշտոնանկ արված Հայկ Այվազյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: ՀՀ Վարչական դատարան ներկայացված հայցապահանջով դատարանը պիտի վիճարկի Տեսչական մարմինների աշխատանքները համակարգող գրասենյակի ղեկավարին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին վարչապետի արձակած հրամանի իրավաչափությունը: Հայցում Հայկ Այվազյանը միանգամից երեք պահանջ է ներկայացրել կառավարության դեմ. նա ցանկանում է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի հրամանը, վերականգնվել աշխատանքի, և, որ իրեն փոխհատուցեն ապօրինի հրամանի հետևանքով հարկադիր պարապուրդում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար:  Սեպտեմբերի 22-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանն էլ բավարարեց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի՝ Հատուկ քննչական ծառայության դեմ բերված բողոքը։ Ղազինյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ Նիկոլ Փաշինյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու առիթով, որի հիմքն այն էր, որ ՀՀ կառավարության կողմից մարտի 16-ի որոշման մեջ պանդեմիայի օրը մարտի 11-ի փոխարեն գրվել էր մարտի 13-ը։ ՀՔԾ-ն մերժել էր քրեական գործի հարուցումը։ 

Երկրորդ պաշտոնյան, ով նույնպես հաճախ է հայտնվել դատական քաշքուկների մեջ, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն է: Քաղաքապետի պաշտոնը ստանձնելուն պես մայրաքաղաքում ապօրինի շինությունների ապամոնտաժման ցավոտ գործընթացը սկսելուց հետո Հայկ Մարությանի դեմ դատական հայցեր են հարուցվել, մի քանիսն էլ ճանապարհին են։ Առաջին «ծիծեռնակը» մեծ աղմուկ-աղաղակով Նոր Նորք համայնքում ապամոնտաժված շինության գործն է, որի սեփականատերը քաղաքապետի դեմ վարչական դատարան հայց է ներկայացրել։ Քաղաքացի Դավիթ Ահարոնյանը պահանջում է չեղարկել քաղաքապետի որոշումը և վարչական տույժ սահմանել շինությունն ապամոնտաժողների նկատմամբ։ 


Քաղաքապետարանի դեմ դատական հայցերը այնքան շատ են, որ բոլորին անդրադառնալ հնարավոր չէ: Նշենք մի քանիսի բովանդակությունն ու էությունը: Քաղաքացի Տաթևիկ Մուրադյանը դիմել է դատարան պահանջելով անվավեր ճանաչել թիվ Վ-0476554 որոշումը: Գևորգ Խալաթյանը դիմել է դատարան թիվ 0482057 արձանագրության հիման վրա կայացված թիվ Վ-0462260 որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: Լաուրա Կիրակոսյանը դիմել է դատարան պահանջելով անվավեր ճանաչել . թիվ Վ-0480057 որոշումը: Լուսինե Բաղդասարյանը դիմել էր դատարան պահանջելով թիվ Վ-0367906 որոշումն անվավեր ճանաչել՝ դատարանը բավարարել էր Երևանի քաղաքապետարանից հօգուտ Լուսինե Բաղդասարյանի բռնագանձվել է 10.240 ՀՀ դրամ՝ որպես հայցվորի ներկայացուցչի վճար Լիլիթ Հարությունյանը դիմել էր դատարան Թիվ Վ-0442488 որոշումը անվավեր ճանաչելու հայցով: «Երևանի պաշտպանության ճակատը» դատի է տվել Երևանի քաղաքապետարանին, քանի որ քաղաքապետարանը հրաժարվել է տրամադրել «Սանիթեքի» հետ կնքած պայմանագիրը: 

Երրորդ պաշտոնյան ով նույնպես հաճախ է հայտնվում դատական քաշքշուկներում, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է: Ամիսներ առաջ վերաքննիչ քաղաքացիական դատարանը Թորոսյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանից: Թորոսյանը իր հերթին «դուխով» հայտարարեց, որ չի պատրաստվում կատարել դատարանի որոշումը, քանի որ ինչպես ինքը, այնպես էլ ժողովրդի մեծամասնությունը, չի վստահում Հայաստանի դատական համակարգին։ Դատալեքս համակարգում Արսեն Թորոսյանի որոշումները վիճարկողների թիվը նույնպես ռեկորդներ է խփում: Ահա դրանցից մի քանիսը. «Առգո-Ֆարմ ՍՊԸ-ն հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության՝ ՀՀ առողջապահության նախարարի 04.09.2020 թվականի թիվ 3038-Ա հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին: «Պրոֆարմ» ՍՊԸ-ն 22.05.2019 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան (ստացվել է 23.05.2019 թվականին) ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարի` վարչական ակտն անվավեր ճանաչելու և բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջների մասին: «Վագա-Ֆարմ» ՍՊ ընկերության անունից տնօրեն Ա. Գրիգորյանը 08.11.2018թ. հայցադիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի «Հայաստանի Հանրապետություն «Ացետիլսալիցիլաթթու դեղահատեր 500մգ; (10) բլիստերում, «Պապալոլ դեղահատեր 30մգ+30մգ; (10/1x10), ստրիպում» դեղերի ներմուծումը մերժելու մասին» 11.09.2018թ. թիվ 2323-Ա հրամանը` «Ացետիլսալիցիլաթթու դեղահատեր 500մգ; (10) բլիստերում» դեղի ներմուծումը մերժելու մասով, վերացնելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` բարենպաստ վարչական ակտ` «Ացետիլսալիցիլաթթու դեղահատեր 500մգ; (10) բլիստերում» դեղի ներմուծման հավաստագիր, տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին: Գագիկ Տատուրյանը, դատարան ներկայացրած հայցադիմումով, խնդրել է պարտավորեցնել պատասխանողին իր հետ կնքել աշխատանքային պայմանագիր 2018 թվականի սեպտեմբերի 4-ից` հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության անցկացրած 2018 թվականի օգոստոսի 28-ի մրցույթի և 2018 թվականի սեպտեմբերի 3-ի հանձնաժողովի կողմից ընդունված որոշումը: Անհատ ձեռնարակատեր Նարինե Հովսեփյանը հայցադիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության 22.02.2017 թվականի թիվ 010 որոշումը և 23.02.2017 թվականի «Ա/Ձ Նարինե Հովսեփյանին առաջադրանք տալու մասին» Կարգադրագրի 2-րդ կետն անվավեր ճանաչելու պահանջների մասին։ 

Ինչպես երևում է՝ թավշյա պաշտոնյաները աննախադեպ են նաև իրենց ընդունած ապօրինի որոշումների քանակով: Դեռևս երբեք նորանկախ Հայաստանի պատմության մեջ գործող պաշտոնյաների դեմ այս չափով հայցադիմումներ չեն ներկայացվել, ինչը ինքնին խոսուն հանգամանք է: Պարզապես զարմանալի է, որ նման քանակի ապօրինի որոշումների բեռ շալակած պաշտոնյաները պնդաճակատորեն շարունակում են մնալ կառչած իրենց աթոռներից… 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայկ Սարգսյանի տան հարակից խաչմերուկում տեղադրել են նրա խրտվիլակը Տոնը լավագույն առիթներից է արժևորելու կնոջ դերը երկրի ներկան ու ապագան կառուցելու գործում. Արցախի ՆԳ նախարար Ավագ և կրտսեր Սոֆի Դևոյաններն ու Զարուհի Բաբայանը հանդես են եկել Մարտի 8-ին նվիրված ֆոտոշարքով Արփի Գաբրելյանը` գրավիչ կերպարում (լուսանկար)Հայկական դիվանագիտությունը հպարտ է հատկապես այն հանգամանքով, որ առաջին կին դեսպանը Դիանա Աբգարն է եղել. ՀՀ ԱԳՆ Երանի մի օր վերադառնա մեր աչքերի փայլը, կյանքի գույներն ու պաշտպանվածության զգացումը՝ սեփական երկրում. Նազենի Հովհաննիսյան«Աննախադեպ հանդիպում». Լևոն Արոնյանի ջերմ լուսանկարը սիրելիի հետԻ՞նչ նոր սպառնալիք է առաջացել, որ ռուսական կողմն արագ զորախումբ է տեղակայել Տավուշում. Տիգրան Աբրահամյան Եվրախորհրդարանի պատգամավորները ԵՄ Բարձր հանձնակատարից հարցնում են հայ գերիներին վերադարձնելու հստակ քայլերի մասին Անգնահատելի է ձեր դերը մեր պետության, հասարակության մեջ. ԲԴԽ նախագահի շնորհավորական ուղերձը Հերոս որդի, ամուսին, սիրած տղա ու եղբայր կորցրած հայ կանայք, այսօր աշխարհի բոլոր ծաղիկները ձերն են. Նունե Եսայան Ճանապարհային ոստիկանների «թիրախում» կին վարորդներն էին (տեսանյութ)Այսօր Տավուշում էինք. այստեղ իրավիճակը միանշանակ չէ. Վարուժան ԳեղամյանԵրբևէ չէի պատկերացնի, որ իրենց կյանքը զոհած քաջորդիների կողքին կարող են լինել նման բարբարոսներ․ Հրանուշ Հակոբյան Եռաբլուրում լացի ձայները չեն դադարում (տեսանյութ) Բաշար Ասադն ու նրա կինը վարակվել են կորոնավիրուսովԱռաջին նախագահը, կարծում եմ, զերծ պետք է մնա «պահի թելադրանքով արձանագրումներից». Աշոտյան«Է՛յ, դուք, չհամարձակվե՛ք ռազմագերու մոր ցավի վրա ղումար խաղալ». Զոհրաբյան ՍԴ նախագահի նախկին խորհրդականները դատի են տվել Արման ԴիլանյանինԱրարատի մարզում 59-ամյա վարորդը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են Պետությանը 194 միլիոն դրամից ավելի վնաս պատճառելու կասկածանքով Արցախում հարուցվել է քրեական գործ Դուք պարզապես չունեք ոչ մի իրավունք` թաքուն գործընթացներ իրականացնելու. պատգամավորները եղել են Տավուշում Նիդերլադներն Ադրբեջանում պահվող բոլոր հայերին համարում է ռազմագերիներ. դեսպան ՀՅԴ բյուրոն հայտարարել է մի խումբ ՀՅԴ-ականների՝ կուսակցության շարքերից արտաքսելու մասին ԱՄՆ-ում գնդակահարել են ռեփեր Chucky Trill֊ին «Որքան նման են հայր ու որդի». Հայկոն ընտանեկան լուսանկար է հրապարակել«Վայ, իմ հրաշք տղա». զոհված հերոսների ծնողները Եռաբլուրում են«Հայրենիքի փրկության շարժման» անդամները ժամանեցին Եռաբլուր Կիևում ակցիայի մասնակից կանայք պահանջել են վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան«Ռուս խաղաղապահները Իջևանի շուկայում գնումներ են անում» (լուսանկարներ)Վաղը, ըստ իրավիճակի, կորոշենք մեր քայլերը եւ կգնանք այդ ուղղությամբ. Իշխան ՍաղաթելյանՊուտինը տեսաուղերձով շնորհավորել է բոլոր կանանց Մարտի 8-ի առթիվ (տեսայութ)Վիրավոր սրտով տոն նշելու տրամադրություն չունենք․ մեր հայրենիքն ու դրոշը խոնարհված են․ Լիլիթ Գալստյան Լիովին հասկանալի է բանակի դիրքորոշումը, միաժամանակ ուզում եմ ողջունել զինվորականության զուսպ պահվածքը. Լևոն Տեր-ՊետրոսյանԸնդդիմության երթը Բաղրամյան պողոտայից դեպի «Եռաբլուր» պանթեոն. ուղիղԱրամ Ա կաթողիկոսը նշում է ծննդյան 74-ամյակը Սիրելի' մայրեր, խոսքերը երբևէ չեն հերիքելու շնորհավորելու ձեզ ձեր որդիների փոխարեն․ Միրզոյան Դուք չհանձնվեցիք, որ ունենանք խաղաղ երկիր, բայց Ձեր որդիներին ու ամուսիններին ասացիք՝ Հայրենիքն ամենաթանկն է. դուք Հայրենիքին նվիրեցիք ձե՛ր ամենաթանկը. Վազգեն Մանուկյան Մայրաքաղաքի զարգացման ծրագրերի ծավալները նախապատերազմյան շրջանի համեմատ ընդհանուր առմամբ չեն նվազելու. Արայիկ Հարությունյան Մեր մայրերի, կանանց, քույրերի կորստի ցավն ամոքելը բոլորիս պարտքն է. Ավանեսյանի ուղերձը Պարտք ենք մեր հերոսներին, նրանց մայրերին, կանանց, քույրերին. Հայրենիքի փրկության շարժում Սպասվում են ձյան առատ տեղումներԱրցախյան պատերազմում զոհված Խորեն Հաջաթյանի մայրը միայն որդու շնորհավորանքին է սպասումԱրցախցի կինը, 3 ազատամարտի ընթացքում էլ պատվորեն կրել է հերոսածին ու հերոսամայր կոչումը Կյանքից հեռացել է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Դմիտրի Բաշկիրովը Գործընկեր ամեն հարցում․ Լևոն Քոչարյանը Սիրուշոյի հետ լուսանկար է հրապարակել«Նրանք մեր համար կան ու մնալու են մեր ազգի ընտրյալները». Արցախի հերոս Սամվել Կարապետյանի ուղերձը Արցախի նախագահն անդրադարձել է Կարմիր շուկայի առնչությամբ շրջանառվող լուրերին Արագածի տարածաշրջանում և Աշոցք, Քեթի, Ջաջուռ գյուղերում բուք է
Ամենադիտված