Լոռու մարզում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և դիմել փախուստի. կա զոհ
Чрезвычайный случайԱյսօր՝ դեկտեմբերի 2-ին, մահվան ելքով վրաերթի և դեպքի վայրից փախուստի դեպք է տեղի ունեցել Լոտու մարզում: Ժամը 20:00-ից 20:10-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ջրաշեն գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:
Ինչպես հայտնում է Shamhsyan.com-ը, վրաերթի ենթարկվածները, ովքեր կանայք են, մեկը տեղում մահացել է, մյուսը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն:
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանությունն արդեն պարզել է կասկածյալի ինքնությունը, ով Վանաձոր քաղաքի բնակիչ է: