Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Ցիրունյանը վայր է դրել մանդատը
PoliticalԵրևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Հայկ Ցիրունյանը եւս վայր է դրել ավագանու անդամի իր մանդատը։
«Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և 4-րդ մասը՝ դադարեցնել Իմ քայլը կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Հայկ Ցիրունյանի՝ ավագանու անդամի լիազորությունները»,- ասված է որոշման մեջ։