Գայանե Աբրահամյանին կփոխարինի Հայկ Ցիրունյանը
ՔաղաքականՄենք արդեն տեղեկացրել էինք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Հայկ Ցիրունյանը վայր է դրել ավագանու անդամի իր մանդատը։ Վերջինս կվերցնի Գայանե Աբրահամյանի՝ Ազգային ժողովի պատգամավորի մանդատը:
Որոշման տեքստում նշվում է, որ նրա լիազորությունները դադարեցվել են 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և 4-րդ մասի հիմքով, այն է՝ անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ դիմումը։
ԿԸՀ-ն հայտնել է, որ, հաշվի առնելով պատգամավորի թեկնածուներ Զարուհի Մաթևոսյանի և Մեսրոպ Պապիկյանի ինքնաբացարկի դիմումները, սահմանված կարգով կազմել է արձանագրություն՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Գայանե Աբրահամյանի մանդատը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Հայկ Զարմիկի Ցիրունյանին տալու վերաբերյալ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է մեկ այլ արձանագրություն՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Արսեն Կարապետյանի մանդատը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Սերգեյ Ռազմիկի Գյոզալյանին տալու վերաբերյալ: