Արդարադատության նախարար կնշանակվի ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը
ՔաղաքականMediaport տելեգրամյան ալիքի աղբյուրների տեղեկացմամբ՝ Արդարադատության նախարար կնշանակվի ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը
Ըստ նույն ալիքի, նախարար Ռուստամ Բադասյանն ազատման դիմում է գրել, որին դեռևս ընթացք չի տրվել, քանի որ կառավարությունում փոխարինող չեն գտնում։ Կառավարության աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկայում նախարար է նշանակվելու Արթուր Գոյունյանը։ Վերջինս 2017թ.- 2019թ. զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնը։ 2019թ. հուլիսի 11-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ: