ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայում արտագնա խաղում հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»
ՍպորտՖրանսիական «Փարիզ Սեն Ժերմենը» ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ խաղին հաղթեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»:
Մանչեսթերում կայացած H խմբի հանդիպումն ավարտվեց 3: 1 հաշվով՝ հօգուտ հյուրերի, որում գոլերը խփեցին Նեյմարը և Մարկինյոսը, իսկ հակառակորդ թիմից՝ Մարկուս Ռեշֆորդը։
Եզրափակիչ տուրից առաջ «Մանչեսթեր Յունայթեդը», ՊՍԺ-ն ու գերմանական «Լայպցիգը» ունեն 9-ական միավոր, իսկ թուրքական Ստամբուլի «Բաշաքշեհիրը»՝ 3 միավոր: Դեկտեմբերի 8-ին «Փարիզ Սեն Ժերմենը» կհյուրընկալի Ստամբուլի «Բաշաքշեհիրին», «Լայպցիգը» սեփական հարկի տակ կխաղա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: