«Իմ քայլի» պատգամավոր Արգիշտի Մեխակյանը վայր է դնում մանդատը
ՔաղաքականԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանը վայր է դնում պատգամավորական մանդատը: Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում:
«Սիրելի՛ հայրենակիցներ, այն, ինչ պատահեց Արցախի հետ, համարել և համարում եմ նախ և առաջ ի՛մ անձնական և ընտանեկան ողբերգությունը։ Ինչպես յուրաքանչյուր հայ` ես նույնպես չեմ կարող հաշտվել այս իրողության հետ։ Ուստի գտնում եմ, որ հիմա երկիրն այս ճգնաժամից հնարավորինս արագ դուրս բերելու համար առավել քան երբևէ պետք է յուրաքանչյուրս ուժերի գերլարումով զբաղվի այն գործով, որտեղ իր ռեսուրսի օգտագործումը կլինի առավելագույնը։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված` մարտահրավերների լուծման համար պատգամավորական մանդատիս ռեսուրսը գնահատում եմ ոչ բավարար և մանդատս վայր դնելու վերաբերյալ որոշում եմ կայացրել։ Սակայն ուզում եմ հավաստիացնել, որ, ինչպես նախկինում, հետայսու նույնպես իմ բոլոր ջանքերն ու քայլերն ուղղված են լինելու ի շահ մեր հայրենիքի և մեր ժողովրդի՝ անկախ նրանից, թե ո՛ր ոլորտում գործունեություն կծավալեմ և որտե՛ղ նպատակահարմար կհամարեմ:
Այս դժվարին ժամանակահատվածում առկա մարտահրավերներին դիմակայելու և պատվով հաղթահարելու համար մեզ, առավել քան երբևէ, անհրաժեշտ են բացառիկ համախմբվածություն և հոգատարություն միմյանց նկատմամբ»,- գրել է Մեխակյանը ։
Այս թեմայով
«Իմ քայլը» հիմնադրամը հանդիպել է Շվեյցարիայի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների ընտրության հարցի քննարկումը վաղը կշարունակվի
«Իմ քայլը» նորընտիր խմբակցության նիստ է հրավիրել. ինչ են քննարկում
Արա Մելիքջանյանը դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից
«Իմ քայլի» պատգամավորներն առաջարկում են պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերը 50.000 դրամից դարձնել 250.000 դրամ
Արա Մելիքջանյանը կվերցնի «Իմ քայլ»-ի պատգամավորական մանդատն ու վայր կդնի. նա համակրում է Քոչարյանի թիմին
Ինչո՞ւ է Մայր Աթոռը 2018-ից հետո սկսել հանդես գալ քաղաքական հայտարարություններով ու գնահատականներով. պատգամավոր
Քաղաքական հայացքների համար տնօրենին ազատել են աշխատանքից
ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Սերգեյ Ատոմյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Իմքայլական պատգամավորներից ով ում է նմանակում