Եթե գիտես շաբաթվա օրերի ճիշտ հերթականությունը, կարող ես վարչապետի աշխատակազմի մասը դառնալ
SocietyՎարչապետի աշխատակազմը հայտարարել է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար: Այդ հայտարարությունը շատ կարճ ժամանակահատված մեծ տարածում գտավ համացանցում, պատճառն այն էր, որ Կադրերի և անձնակազմի կառավարման վարչությունում քաղծառայողի աշխատանքին անցնելու համար նաև հարցաթերթիկի ձևանմուշն է տեղադրված, որտեղ հարցրերից մեկը շաբաթվա օրերն ըստ հերթականության դասավորելու մասին է: Աշխատավարձի չափը 256 հազար դրամ է:
Հայտարարությունը տեղադրված է Կառավարության պաշտոնական կայքում: