Предупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоу Тюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РА Спикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕС Россия наложила вето на резолюцию Совета Безопасности ООН о неразмещении ядерного оружия в космосе Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Армении угрожает внутренняя блокада. Oпасности сдачи «анклавов» Большая политика и маленькая Арпи Пашинян 20 шагов властей против Ай Дата В Первопрестольном Святом Эчмиадзине отслужена литургия поминовения Святых мучеников Геноцида армян Католикос Всех Армян обратился к народу с призывом солидарности и единства 

Եթե ես լինեի ղեկավարը, պատերազմը չէր սկսվի, իսկ եթե լիներ, չէինք պարտվի․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 5-րդ ալիքին։ Նա նշեց, որ ընդամենը պահանջվեց մեկ ու կես օր, երկու օր հասկանալու համար, որ հայկական կողմը լրջագույն պրոբլեմի առաջ է, և օր առաջ պետք էր կանգնեցնել այս պատերազմը, թեկուզ լուրջ զիջումներով:

«Օր առաջ: Ազերիների տեխնոլոգիական առավելությունը ակնհայտ էր, իսկ մեր մոտ, մենք ուղղակի տեսնում էինք կազմակերպչական լուրջ խնդիրներ, ես չգիտեի, որ համալրումն է դադարեցված և մի շարք այլ կազմակերպչական ուղղակի անհեթեթություններ, որոնք գալիս էին, կրկնում եմ, քաղաքական իշխանությունից: Այն ժամանակ ես կիսվեցի որոշ գաղափարներով և Արկադի Ղուկասյանի հետ և Բակո Սահակյանի հետ, և Բակո Սահակյանը առաջարկեց հանդիպում կազմակերպել Արայիկ Հարությունյանի հետ։ Ես Արայիկ Հարությունյանի նկատմամբ առանձնապես համակրանք չեմ ունեցել երբեք, բայց, այնուամենայնիվ, հանգամանքներից ելնելով, համարեցի, որ այո, պետք է կիսվել գործող նախագահի հետ և մտահոգություններով և որոշ առաջարկներով, թե ինչ է պետք անել այս իրավիճակում։ Բակո Սահակյանը գնաց այդ հանդիպումը կազմակերպելու համար, երբ որ հետ եկավ, տարակուսանք էր իր դեմքին, ասում է՝ չի ուզում, ավելի շուտ՝ ոչ թե չի ուզում, այլ Արայիկ Հարությունյանն ասում է, թե՝ չեմ կարա սա անեմ, եթե ես հանդիպեմ, ինձ կուտեն և այդ հանդիպումը վատ կանդրադառնա Ղարաբաղի վրա: Չեմ ուզում մանրամասնություններով կիսվել, թե ինչի համար և ինչ կանի Հայաստանը, չեմ ուզում դրա մասին խոսել, քանի որ այդ խոսակցությունը ուրիշ մարդու հետ խոսակցություն է»,-նա նշեց, որ սա ենթադրություն չէ, նա ունի կոնկրետ պատասխան, ուղղակի չի ուզում այդ ամենը բացահայտել, քանի որ խոսակցությունը եղել է Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի միջև:

«Ի դեպ, պարտության պատճառներից նաև մեկը փորձված, պատերազմի միջով անցած, հաջողություններ ունեցած հրամանատարների չեզոքացումն էր: Հենց այդ օրերին, երբ ես մտել եմ վետերանների միություն, ես տեսա բոլոր փառավոր վետերաններին այնտեղ հավաքված, ջղայնացա, ասեցի՝ այստեղ ի՞նչ եք անում, դուք ինչո՞ւ եք այստեղ, ամեն մեկդ մի ուղությամբ պետք է իր վրա ինչ-որ բան վերցնի։ Ասում են՝ պարոն նախագահ մեզ նոր հանեցին այդ հրամանատարական կետից վարչապետի հրահանգով։ Կոնկրետ Լևոն Մնացականյանը ասում է՝ մենք այնտեղ էինք Ջալալին օգնելու համար, մեզ ասացին, որ մենք դուրս գանք, ասաց ուղղակի վարչապետը սելեկտորային ինչ-որ խորհրդակցության ժամանակ: Եվ նայեք, սրանք այն հրամանատարներն էին, որոնք կառուցել են այդ բնագիծը, այն հրամատարներն էին, որոնք խրամատներում չեն կռվել, 92-94 թվականներին մենք նույնիսկ չենք հասցրել խրամատներ փորել և հենց այդպիսի հրամանատարներ են պետք եղել այս պատերազմում այն ուղղություներով, որտեղ ադրբեջանական բանակը ուղղակի մխրճվելով մեր տարածքների մեջ, արագ առաջ էին գնում, որովհետև վերջին տարիներին մեր ամբողջ թրեյնինգը եղել է բունկերային խրամատներում պաշտպանված կամերաներով ռազմաճակատը ղեկավարելու ուղությամբ, որը ճիշտ է, եթե ունես լավ պատրաստած, ամուր բնագիծ։ Բայց այդ ամենը խառնվեց, և հենց այդպիսի հրամանատարներ էին պետք, երբ իրենցից ոմանց արդեն պատերազմի վերջերում սկսել են հրավիրել որոշ խնդիրենր լուծելու համար, բայց արդեն ուշ էր, գնացքն արդեն գնացել էր։ Ներգրավեցին և՛ Արշավիր Ղահրամանյանին և՛ Լևոն Մնացականյանին, բայց կրկնում եմ, արդեն ուշ էր: Հիմա սա է, չօգտագործվեց ներուժը, պատերազմի արդեն չորրորդ, հինգերոդ օրը ակնհայտ էր, որ պետք է կանգնեցնել այս պատերազմը։ Հետո մենք իմացանք, որ երրրոդ օրը պատերազմի ԳՇ-ն զեկուցել է, անարդյունք: Ես չգիտեի այդ զեկույցի մասին»,-նշեց  նա:

Ճշտող հարցին՝ հնարավո՞ր է եղել կանգնեցնել պատերազմը, Քոչարյանը պատասխանեց՝ չի կասկածում, որ հնարավոր է եղել:

«Օրինակ, ես փորձել էի, մտադրված էի նաև այս ամենի մասին պատմել նաև որոշ քայլեր առաջարկել Արայիկ Հարությունյանին, թե ինչ է պետք անել կանգնեցնելու համար։ Առաջինը իր այդ հայտարարությունները գիտեք՝ առաջնագծում նկարվել, չգիտեմ, սուրճ խմել, հիշում եմ մի նախադասությունը՝ «պատերազմ եք ուզում, պատերազմ եք ստանալու», այն վիճակը չէր, լուրջ աշխատելու ժամանակն էր, ոչ թե աքլորանալու ժամանակն էր, պահի պահանջ էր։ Այո, հնարավոր էր կանգնեցնել պատերազմը, հնարավոր էր կանգնեցնել․ այսպես ձևակերպեմ, վարչապետը պարտավոր էր պատերազմը կանգնեցնել հաջորդ օրը, երբ ինքը գլխավոր շտաբի կողմից ստացավ այդ զեկույցը: Երրորդ օրը ստացավ, չորրորդ օրը պիտի ընդուներ Լավրովի պլանը և կանգնեցներ պատերազմը: Կոնկերտ ժամկետներով, նույնիսկ եթե դա ենթադրում էր տարածքների վերադարձ, այն ժամանակ հարավում ադրբեջանցիք երեք-չորս կիլոմետրի չափով էին առաջ գնացել, ընդամենը: Եվ ունեինք այդ ժամանակ ընդամենը 500 զոհ, բայց պատերազմը կանգեցվեց 44-րդ օրը, մի քանի հազար զոհ ունենալուց հետո, ավելի քան տասը հազար վիրավոր ունենալու հետո և վատագույն սցենարով։ Տարածքները կորցնելուց հետո, առանց որևէ հեռանկարի՝ կարգավիճակը քննարկելու առումով: Չկա ոչ մի բան ֆիքսած: Կրկնում եմ, սա ուղղակի չի տեղավորվում իմ ուղեղում: Ինչո՞ւ չես կանգնեցրել պատերազմը չորրորդ օրը, երբ արդեն քո զինվորականները քեզ ասում էին՝ մենք անխուսաելիորեն պարտվում ենք»,-նշեց նա:

Խոսելով պատերազմի ընթացքում հնչող կեղծ տեղեկատվության մասին, նա ասաց․ «Քեզ ասելու են դավաճան, որովհետև դու հորինել ես մի հեքիաթ, որը իրականության հետ կապ չուներ և ամբողջ երկիրը գերի է դարձել քո ստերին, դու ինքնդ ես գերի դարձել քո ստերին: Մեկ սուտ ծնում է մեկ ուրիշ սուտ, մեկ ուրիշ սուտ ծնում է մեկ ուրիշը, դա հայտնի բան է: Ինձ հասկացաք։ Մարդիկ եթե իմանային ճշմարտությունը, մարդիկ կասեին՝ հա դժվար քայլ էր, բայց լավ է, որ արեց։ Մեկ է՝ նույնը արեց, և հիմա կարող ենք ասել, որ այո, դավաճանություն էր, այո, անպատասխանատվություն էր, այո, արհամարհանք, չեմ կարողանում ուղղակի նորմատիվային լեքսիկոնում մնալ, չեմ ուզում անցնել։ Դու պարտավոր էիր կանգնեցնել չորրորդ օրը»:

2-րդ նախագահի խոսքով՝ եթե նա լիներ իշխանության, պատերազմը չէր սկսվի․ «Անկասկած՝ չէր սկսվի և չէր համարձակվի սկսել պատերազմը»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Предупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоуТюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РААрмения планирует создать консульское учреждение в ИранеЕвропол задержал девять граждан Грузии по делу о краже редких книг из библиотек ЕвропыСпикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕСВ Тавуше протестующие перекрыли мост КиранцСборная Армении до 16-и лет проиграла БолгарииДоклад ООН: 282 миллиона людей в мире голодаютВ рамках кредитного соглашения «Городские дороги Гюмри» запланирован новый транш в размере 2,72 млн. евроСекретари Советов безопасности стран СНГ обсудили вопросы борьбы с терроризмомДорога Баганис-Воскепар вновь перекрыта патрульнымиИндия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Гегам Манукян: В Армении нет закона, есть Никол ПашинянЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Левон Кочарян: Нахожусь в отделе полиции ВедиБлинкен прибыл в ПекинФранция подтверждает свою поддержку Армении: Габриэль Атталь выступил на мероприятии в память Геноцида армянПо всей Армении проходят акции неповиновения: полицейские подвергают граждан приводусАспрам Крпеян: Полицейские обязаны служить Армении, а не интересам Азербайджана и ТурцииЗахарова заявила, что трехстороннее заявление от 9 ноября остается актуальнымСпикер парламента Армении: Покупка газа у Азербайджана – очень хороший вариантРоссия поддерживает регулирование всех без исключения вопросов между Арменией и Азербайджаном исключительно дипломатическими методамиГарник Даниелян доставлен в Ноемберянскую больницуАнаит Аванесян заверила в своей готовности разделить с Николом Пашиняном ответственностьПапа Римский снова высказался о войнах в мире, упомянув УкраинуАнанян: Запад дал понять, что режим может пробыть у власти в Армении максимум до 2026 годаВ Кении погибли около 40 человек из-за наводненияВ Ереване граждане перекрыли перекресток улиц Хоренаци и ЗакиянаЗахарова: В России всегда воспринимали Геноцид армян как собственную боль и бедуВ Армении полицейские подвергли приводу нескольких граждан, перекрывших автодорогу Ереван-МегриПравительство предоставило паралимпийской сборной Армении 12,5 млн. драмовВ Буэнос-Айресе было организовано шествие, посвященное 109-й годовщине Геноцида армянГраждане перекрыли также автодороги Ереван-Мегри и Ереван-СеванПресс-секретарь спикера: Национальное Собрание Армении не получало никакого письма из РоссииПравительство Армении приняло решение об открытии генерального консульства в ТебризеВ Армении школьные выпускные экзамены станут вступительными экзаменами в вузыПо случаю годовщины Геноцида армян в Вашингтоне прошел ежегодный Марш справедливостиМИД Кувейта приветствует соглашение, достигнутое между Арменией и Азербайджаном о делимитации границThermonator: В США начались продажи мечущего пламя робота։ Для чего он будет использоваться? В Армении 29 апреля начнется летний призыв в армиюМы должны действовать сейчас, чтобы привлечь Азербайджан к ответственности: Роберт Кеннеди-младшийАрмения стоит, она пишет свое будущее и будущее своего народа: Габриэль АттальРоссия наложила вето на резолюцию Совета Безопасности ООН о неразмещении ядерного оружия в космосеАрцахские учителя могут повторно воспользоваться программой поддержки в случае досрочного прекращения договораТавушцы перекрыли мост КиранцаВ Ереване при невыясненных обстоятельствах погиб мотоциклист«Тавуш во имя Родины»: Школьники приграничного с Азербайджана села Баганис устроили забастовкуПремьер-министр Испании приостановил исполнение своих обязанностей из-за обвинений в адрес супругиВ столице Армении состоятся соревнования по бегу «Ереванский марафон»Салливан: США поставили Украине ракеты дальнего радиуса действия ATACMS
Самое популярное