«Մեր Էլչիբեյն է». Քոչարյանը՝ Փաշինյանի մասին
PoliticalՀակառակ պատկերով շատ եմ նմանեցնում իրավիճակը Ադրբեջանի էլչիբեյյան ժամանակներին: Մեր Էլչիբեյն է: Այս մասին «5-րդ ալիքին» տված հարցազրույցի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Երբ Էլչիբեյին փոխեցին, ես մի քանի օր շատ անտրամադիր էի, որովհետև մեզ համար ուղղակի նվեր էր, աստծո պարգև էր: Միշտ մտածում էի, որ կարող է մարդ գա, որն ավելի ուրիշ կազմակերպչական նպատակներ կունենար: Ու այդպես էլ եղավ: Հիմա սա է» ,- ասաց նա: