Ատելության հողի վրա մասնատումը մեզ լավ տեղ չի տանելու․ Աննա Հարությունյան
ՀասարակությունԴերասանուհի, ռեժիսոր Աննա Հարությունյանն Instagram-յան էջի Stories բաժնում, նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով ժողովրդի մասնատվածությանը։ Նա, մասնավորապես, գրել է․
«Նորից այս թեմայով։ Ազգի մեծամասնությունը հավատացել եւ ընտրել է Նիկոլին։ Ժամանակի ընթացքում՝ մեկը շուտ, մեկը ուշ հասկացելա, որ սխալվելա։ Հիմա ազգի մեծամասնությունը դավաճա՞ն ա․․․ Երեւի ես մի բան չեմ հասկանում․․․ Կրկնում եմ․ էս ատելության հողի վրա մասնատումը մեզ լավ տեղ չի տանելու․․․ Դարեր անց վերջապես պետականություն ունենք, ամեն մանրուք կարեւորա, մտածենք էս մասին․․․»։