Այս հավաքը մեկին իշխանությունից հեռացնելու և մեկ ուրիշին իշխանության կարգելու համար չէ. Գեղամ Մանուկյան
ПолитическиеԱյս հավաքն ինչ-որ մեկին իշխանությունից հեռացնելու և մեկ ուրիշին իշխանության կարգելու համար չէ։ Այս մասին Ազատության հրապարակում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։
«Այս հավաքը վերջին 30 տարիների այն եզակի հավաքներից մեկն է, որն արդեն մոտ երկու շաբաթ շարունակվում է և այն պայքար է հանուն արժանապատվության վերականգնման, հանուն ապագա սերունդների, որ որևէ սերունդ այս օրերի մասին դասագրքերում կարդալիս երբեք չարձանագրի, որ հայրենիքը կորցրած, հայրենիքը ծախած, պատերազմ պարտություն կրած, կապիտուլյացիոն փաստաթուղթը գաղտագողի, մեկ գիշերվա մեջ ստորագրած, 2.5 տարում պետականությունը քանդած, հասարակությունը պառակտած մի անձնավորություն, որի անունն է Նիկոլ Փաշինյան, այդ անձին հայ ժողովուրդը 2020 թվականին հանդուրժեց իշխանության վրա։ Դրա համար է, որ այսօր բոլորս միասին ենք»,- ասաց Գեղամ Մանուկյանը։