Armenian philanthropist Ruben Vardanyan, detained in Azerbaijan, on hunger strike for 14 days already Azerbaijan's violence against ethnic Armenians is within scope of action of Committee for Elimination of Racial Discrimination: Kirakosyan By destroying Kanach Zham Church in Shushi, Azerbaijan violated decision of UN Court of Justice: Caucasus Heritage Watch G7 to discuss Israel attack on Iran PM Pashinyan, French Co-Chair of the OSCE Minsk Group address regional issues Must not wait another century to hold Azerbaijan accountable ethnic cleansing in Nagorno Karabakh, Congresswoman Anna Eshoo Armenia and Saudi Arabia Foreign Ministers meet in Riyadh Discussion on ՛Commemorating the Armenian Genocide: Reflecting on Historical Memory in Today's Context՛ Embassy of Republic of Armenia in UK establishes military attaché position A New Era of Opportunity for Armenia and Saudi Arabia 

Ինչն է որոշիչ լինելու Արցախի հարցով առաջիկա հանգուցալուծման մեջ. Արմեն Գեւորգյանը կանխատեսել էր հնարավոր զարգացումները

NK

Դեռ 2019 թվականի հոկտեմբերի 18-ին հրապարակվել էր նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի «Բոլոր հնարավոր պատերազմներն անսպասելի են սկսվում» խորագրով հոդվածը, որտեղ հեղինակը կանխատեսում էր նոր  պատերազմի հնարավորությունը և ըստ էության զգուշացնում վտանգավոր զարգացումների  մասին։  Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ՝ ցավով արձանագրելով, որ ժամանակին հետևություններ չարվեցին և անտեսվեցին  ակնհայտ ռիսկերը։

«Ի՞նչն է որոշիչ լինելու Արցախի հարցով առաջիկա հանգուցալուծման մեջ. ներքի՞ն քաղաքականությունը, թե՞ աշխարհքաղաքականությունը

Շատերը կարող են ասել, որ 1994թ. Ադրբեջանի հետ զինադադար կնքելուց հետո լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման թեման միշտ էլ եղել է մեր ներքին օրակարգում: Եվ նրանք ճիշտ են: Այս թեման որոշակի պարբերականությամբ արդիականացել է, իսկ հետո կրկին անհետացել: Ահա այս պարբերականության ներքո Հայաստանում մեծացել են մարդկանց նոր սերունդներ, որոնց զգալի մասը պատերազմի եւ դրա հետեւանքների մասին տեղյակ է միայն դասագրքերից, լրահոսից եւ տարբեր պատմություններից: Սա սոցցանցերի եւ նոր մեդիայի սերունդն է, որոնք հպարտանում են իրենց համար «վիրտուալ» հաղթանակով արցախյան պատերազմում եւ ապրում են այն պատկերացումով, թե ամբողջ աշխարհը պետք է ճանաչի եւ դատապարտի Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը:

Ես չգիտեմ՝ նկատել են շատերը, թե ոչ, բայց հնարավոր պատերազմի մասին անհամեմատ ավելի հաճախ եւ ինտենսիվ սկսել են խոսել այսպես կոչված հեղափոխությունից հետո: Նույնիսկ ապրիլյան պատերազմից հետո լայնածավալ պատերազմի մասին այսքան շատ խոսելու անհրաժեշտություն չեղավ: Պատճառը կրկին իշխանության տխրահռչակ որակն է, հանրությանը համախմբելու ընդունակության բացակայությունը եւ հակառակորդի հետ երկխոսելու «նոր» ձևերը:

Հարցի փոխզիջումային լուծումներ ներկայիս իշխանությունները հանրությանը կարող էին առաջարկել 2018-ի մայիսին, հունիսին եւ հուլիսին, բայց բաց թողեցին իրենց պատմական հնարավորությունը: Այն ժամանակ հնարավոր էր կլոր սեղանի շուրջ հավաքել Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահներին, երկրի ներկայիս առաջնորդներին, հարգված եւ հեղինակավոր մարդկանց, եւ միջազգային հանրությանը ներկայացնել հայ հանրության համար ընդունելի որոշումը: Սա կլիներ երկրում տեղի ունեցած հասարակական-քաղաքական փոփոխությունների ամենաթանկ ձեռքբերումը:

Արցախի հարցում փոխզիջումային որոշման որոնման հարցով նման պատմական դերակատարում կարող էր ունենալ նոր խորհրդարանը, որը ձեւավորվեց 2018-ի դեկտեմբերին, բայց այն նույնպես արդեն սպառում է իր հասարակական-քաղաքական լեգիտիմությունը: Արդեն այսօր՝ 2019-ի հոկտեմբերին, Արցախի հարցով յուրաքանչյուր փոխզիջումային որոշում իշխանությունների համար ոչ միայն դժվար կլինի անցկացնել, այլ անգամ՝ բարձրաձայնել այդ մասին: Օրինակների համար պետք չէ հեռուն գնալ. հիշենք իշխանությունների պահվածքը Ամուլսարի եւ Ստամբուլյան կոնվենցիայի հարցերում եւ հասարակության արձագանքը դրան: Այսօր Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հանրությանը Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ տարբերակներ առաջարկելու հարցում ավելի դժվարին վիճակում է, քան՝ նախկին «ոչ լեգիտիմ» իշխանությունները: Այն դեռևս անպտուղ է:

Անսպասելի՞ կլինի արդյոք հնարավոր պատերազմը

Շատերը միանգամից կնշեն բուն հարցում առկա որոշ անտրամաբանականությունը. եթե պատերազմի հնարավորության մասին գիտենք, ապա ինչպե՞ս այն կարող է անակնկալ լինել: Որքանով տեղյակ եմ, հիմնական պատմական իրադարձությունները, որոնք կանխորոշված էին Առաջին եւ Երկրորդ աշխարհամարտերի, ինչպես նաեւ՝ 20-21-րդ դարերի որոշ տեղային պատերազմների արդյունքներով, տեղավորվում են հենց այս տրամաբանության մեջ: Սկզբում այն աշխատել է որպես դիվանագիտական եւ միջպետական հարաբերությունների տարր. դու գիտես, կամ, ծայրահեղ դեպքում, ենթադրում ես, որ քեզ հետ պատերազմելու է քո պոտենցիալ հակառակորդը, բայց դու ելնում ես նրանից, որ նա քեզ չի խաբի, որ դու նրա հետ պայմանավորվել ես եւ այսպես շարունակ: Վերջին տասնամյակներում այսպիսի տրամաբանությունն արդեն տեղեկատվական քաղաքականության եւ ազդեցության տարր է: Կարելի է անդադար խոսել, համոզել, քննարկել, ստեղծել հավանական ռիսկերի չեզոքացման պատրանք, փոխզիջումներ որոնել, բայց ի վերջո գալիս է անխուսափելին՝ պատերազմը:

Այդպես զարգացավ իրավիճակը թուրքական զորքերի՝ Սիրիա ներխուժման շուրջ. բոլորը քննարկում էին այս հեռանկարը, բայց հենց թուրքական զորքերը հայտնվեցին Սիրիայում, բոլորիս համար այն դարձավ ինչ-որ անակնկալ մի իրադարձություն: Անակնկալի տարրը միշտ քաղաքական գործիչներին իրենց սխալներն ու սխալ հաշվարկներն արդարացնելու հնարավորություն է տալիս: Անակնկալի տարրը միշտ հնարավորություն է տալիս՝ մեղքը բարդել հակառակորդի վրա: Անակնկալի տարրը ապագա սերունդների առջեւ պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն է տալիս: Վերջին օրերի լրահոսը՝ մեր տարածաշրջանի իրավիճակի, մասնավորապես՝ Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ, ինձ ստիպում են հարց բարձրաձայնել, որը ես տեղադրեցի վերնագրում:

Վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմ չի ուզում, քանի որ շատ լավ հասկանում է, որ այդպիսի պատերազմն իր իշխանության վերջն է: Իսկ մենք ձեզ հետ պետք է հասկանանք, որ նման պատերազմը բարեկեցիկ եւ բարգավաճող երկրում ապրելու մեր երազանքների վերջն է, դա վերջն է՝ տարածաշրջանում կազմակերպված, մրցունակ եւ անվտանգ երկիր ունենալու մեր ձգտման: Դա վերջն է մեր բոլոր հեռահար երազանքների՝ ո՛չ թե այն պատճառով, որ մենք պարտվելու ենք. ոչ, ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք, այլ միայն այն պատճառով, որ նման հաղթանակն իր հետ կտանի մեր բոլոր ռեսուրսները, եւ առաջին հերթին՝ բազմաթիվ մարդկային կյանքեր, եւ մեզ մի քանի տասնամյակով հետ կշպրտի: Մեր հին ու նոր հաղթանակները կունենան տարբեր պատմական նշանակություններ:

Եթե 90-ականների հաղթանակն անհրաժեշտ էր մեր ինքնահաստատման, անկախության ամրապնդման, մեր մասին աշխարհին ավետելու եւ աշխարհքաղաքական կարգում մեր հատուկ տեղը զբաղեցնելու համար, և ի վերջո՝ դա Արցախում հայի լինել-չլինելու պատերազմ էր, ապա խոսելով առաջիկա հաղթանակների մասին, դժվար թե կարողանանք առաջնորդվել նույն դրդապատճառներով և նպատակներով: Արդյո՞ք ապագա հաղթանակներում կունենանք նույնքան նշանակալի ձեռքբերումներ ինչպես 90-ականներին:

Լինենք ազնիվ. Ադրբեջանի նկատմամբ հաղթանակի այնպիսի համընդհանուր համազգային գիտակցում այսօր չկա, ինչպես իննսունականներին: Այսօր մեր շատ հայրենակիցների, հատկապես՝ Հայաստանում բնակվող, թվում է, թե Արցախի հարցը վերաբերում է բացառապես ղարաբաղցիներին: Եւ խնդրի ընկալման այս մեթոդն ու մտածողության ձեւը աղետալի կերպով լայն թափ են հավաքում, այդ թվում եւ՝ կեղծ լիբերալ, իսկ իրականում՝ հակապետական հասարակական կազմակերպությունների գործողությունների շնորհիվ:

Ժամանակակից սոցիալական լրատվամիջոցների եւ ցանցերի ժամանակաշրջանում անփոփոխ է մնացել միայն մի բան. իրական պատերազմը, ցավոք, սոցիալական ցանցերում չի լինելու, իսկ հայրենասիրությունը պետք է լինելու ապացուցել մարտի դաշտում՝ զոհված եւ վիրավոր հասակակիցների կողքին, խրամատներում, ավերված գյուղերի եւ քաղաքների ավերակներում: Զոհված մերձավորների եւ հարազատների համար իրականում ենք ողբալու: Եւ դա էլ լինելու է իրականությունը, կյանքը, որը շատերի համար կարող է վերաճել ողբերգության՝ աղետի:

Ովքե՞ր են մեր բարեկամներն առաջիկա մարտից առաջ: Սա ամենաառանցքային գործոններից է՝ մեր հավանական ռիսկերը հաշվարկելիս, պատերազմի դեպքում: Այս հարցն ավելի քան արդիական է դարձել հատկապես Թյուրքալեզու երկրների՝ Բաքվում կայացած գագաթնաժողովից եւ Իլհամ Ալիեւի արած հայտարարություններից հետո: Բաքուն ջանադրաբար եւ նպատակասլաց եթե չի ավելացնում իր հավանական բարեկամ-աջակիցների շարքերը, ապա ծայրահեղ դեպքում բոլոր մեթոդներով ու եղանակներով փորձում է դրանք անփոփոխ պահել: Եթե նախկինում օգտագործվում էին Իսլամական պետությունների կազմակերպության, Արաբական երկրների լիգայի, Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի ամբիոնները, ապա մենք վերջերս ականատես եղանք, թե ինչպես ՄԱԿ-ի ամբիոնից երկու խոշոր մահմեդական երկիր պաշտպանում էին Ադրբեջանի շահերը: Եթե որեւէ մեկը չի հիշում, ապա հիշեցնեմ. խոսքը Թուրքիայի նախագահի եւ Պակիստանի ԱԳ նախարարի մասին է: Մենք պետք է լրջորեն մտածենք այն մասին, թե ինչպիսին են մեր հարաբերությունները մեր ռազմավարական գործընկերների եւ հարեւանների հետ:

Իսկ ովքե՞ր են Նիկոլ Փաշինյանի գեներալները: Գիտեք, պատահական է, թե ոչ, բայց այս հարցն էլ արդիական դարձավ՝ հաշվի առնելով երկրում ընթացող որոշ իրադարձություններ:

Այսօր արխիվում հայտնաբերել եմ 2019թ. հուլիսի 5-ի լուսանկար. նախագահը բարձրագույն զինվորական եւ այլ կոչումներ է շնորհում մի շարք գործիչների: Այսպես, շատ ժամանակ չի անցել այդ կոչումների շնորհումից, բայց արդեն գեներալներից երեքն իրենց պաշտոններում չեն աշխատում: Եթե ինչ-որ մեկը չի հիշում, ապա հիշեցնեմ՝ գեներալ Վանեցյանը, գեներալ Օսիպյանը, գեներալ Հայրապետովը: Տարօրինակ իրավիճակ է. նախկին շատ գեներալների դատում ենք եւ անվանարկում, իսկ նորերին՝ հեռացնում:

Երբ չկա գործընթաց, մնում է հանգուցալուծումը

Ուզու՞մ է պատերազմ Իլհամ Ալիեւը: Կարծում եմ, որ նա եւս չի ցանկանում: Բայց, որպես պարտվող երկրի ղեկավար, միշտ պետք է ձգտի ռեւանշի, եւ նրա համար խնդրի լուծման հիմնական տարբերակը պատերազմն է: Եւ հենց այս իմաստով այս պատերազմը դառնում է սպասելի: Ցանկանում եմ մեր հայրենակիցների ուշադրությունը սեւեռել առաջին հայացքից ոչ այնքան նկատելի, բայց՝ վճռորոշ գործոնի վրա: 1993-ից Ադրբեջանում իշխում է Ալիեւների ընտանիքը եւ նրանք էլ կրում են Ղարաբաղի հարցով հանգուցալուծումը: Ի վերջո Ադրբեջանի փաստացի պարտության եւ տարածքային կորուստների վավերացումը կայացել է Հեյդար Ալիեւի նախագահության ժամանակ՝ 1994 թվականին: Արդեն 26 տարի այս ընտանիքի անդամներն ամբողջ աշխարհին ներկայացնում են իրենց տեսլականը խնդրի կարգավորման հարցում, ընդ որում՝ մոնոտոն եւ անփոփոխ: Այս ընտանիքի ներկայացուցիչները՝ սկզբում՝ Հեյդար Ալիեւը Քի Վեսթում, իսկ հետո՝ Իլհամ Ալիեւը՝ Կազանում, հրաժարվեցին հիմնախնդրի կարգավորման երկարաժամկետ բանաձեւերի ընդունումից: Այս ընթացքում Հայաստանն ունեցել է երեք նախագահ եւ հիմա՝ վարչապետ Փաշինյանը: Նախագահներից յուրաքանչյուրը բանակցությունները սկսել է իր հաշվարկի սկզբից, կային սպասումներ եւ ցանկություններ, թեեւ գործընթացը շարժվում էր, բայց հանգուցալուծում այդպես էլ չէր լինում: Այժմ արագ կարող է հասունանալ մի իրավիճակ, երբ չկա գործընթաց, եւ մեզ մնում է միայն հանգուցալուծումը:

Ալիեւները կսպասեն պատերազմի սկսման համար ամենահարմար պահին: Նրանք այն չեն սկսում ոչ միայն այն պատճառով, որ ռեսուրսների սղություն ունեն, բանակը պատրաստ չէ եւ այլն, այլ քանի որ նրանց զսպում են հանգամանքները.

- Նոր իշխանություն Հայաստանում, նոր սպասումներ: Սկզբնական սպասումները մեծ են, քանի որ նոր իշխանություններն իրենց աշխարհայացքով Լեւոն Տեր-Պետրոսյանի հիմնադրույթների կողմնակիցներն են: Սկսել պատերազմ այս իշխանության հետ՝ ճիշտ չէր հասկացվի միջազգային հանրության կողմից: Սա նոր հնարավորություն է: Միացվել է Նիկոլ Փաշինյանից փոխզիջումների առումով սպասումների ռեժիմը: Այն ժամանակի հետ վերանում է:

- Հայաստանում առկա ներքաղաքական իրավիճակի տարօրինակությունները. դատական եւ քաղաքական գործընթացները նախկին քաղաքական եւ զինվորական ղեկավարության դեմ, Հայաստանի եւ Արցախի ղեկավարության միջեւ առկա լարվածությունը, Հայաստանի ոչ միանշանակ հարաբերություններն իր ռազմավարական գործընկերների հետ, առաջին հերթին՝ Ռուսաստանի հետ, իշխանամերձ հասարակական կազմակերպությունների հակապետական գործունեությունը: Այս ամենը կարող է հանգեցնել հակառակորդի թուլացմանը, ուրեմն՝ ինչո՞ւ եւս մի փոքր չսպասել:

- Ադրբեջանի հարեւանները՝ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը կողմերի համար առավելագույն ընդունելի լուծման հնարավորություն են տեսնում: Նրանցից յուրաքանչյուը ելնում է իր աշխարհաքաղաքական շահերից: Այսպես. Ռուսաստանի համար կարեւոր է Ադրբեջանն ընդգրկել իր ինտեգրացիոն գործընթացների եւ տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի մեջ: Ադրբեջանը դեռ չի զրոյացրել ազդեցիկ հարեւանների ազդեցության գործիքները Հայաստանի դեմ օգտագործելու հնարավորությունները: Թուրքիան բավական ակտիվ կերպով ամրապնդում է իր ռազմաքաղաքական հնարավորությունները մեծ տարածաշրջանում՝ հարմարավետ տեղավորվելով Նախիջեւանում, միաժամանակ՝ նոր հենակետ ստեղծելով հնարավոր պատերազմի ժամանակ Արցախի եւ Տավուշի ուղղություններին ավելացնելու նորը:

- Առայժմ Ադրբեջանում չի ստեղծվել այնպիսի ներքաղաքական իրավիճակ, որը հնարավոր լիներ վերացնել միայն պատերազմական գործողությունների օգնությամբ: Ադրբեջանը դեռ իրեն ներկայացնում է որպես ինտենսիվ զարգացող պետություն, որն ընդունում է բազմաթիվ միջազգային միջոցառումներ, տարատեսակ նախաձեռնություններ եւ ծրագրեր: Պատերազմը հաստատ կխանգարեր երկրի նման իմիջի ստեղծմանը եւ պահպանմանը:

Բայց այս հանգամանքները մի ակնթարթում կարող են անհետանալ եւ դադարել խոչընդոտ հանդիսանալ պատերազմական գործողությունների վերսկսման համար: Եւ այդ մասին մեզ որեւէ մեկը նախապես չի ասի, եւ այդ իմաստով պատերազմը կլինի անակնկալ: Ադրբեջանի տարբերությունը մեզանից կայանում է նրանում, որ նրանք ամենօրյա ռեժիմով պատրաստվում են ապագա պատերազմին, այդ թվում՝ ամրապնդելով պահպանման ներքին մեխանիզմները եւ Ալիեւի անձնական իշխանությունը: Այս մասին են վկայում նաեւ այս երկրի ներսում վերջերս կատարված կադրային փոփոխությունները և մասշտաբային զորավարժությունները: Իսկ մենք Հայաստանում ապրում ենք անցյալի խնդիրներով՝ ամենայն հավանականությամբ ենթադրելով, որ պատերազմ դեռ երկար ժամանակ չի լինի: Շատ անտրամաբանական եւ սխալ մոտեցում:

Կցանկանայի նշել ևս մեկ կարևորագույն հանգամանք՝ Արցախի հարցի շուրջ։ Ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Ադրբեջանի իշխանությունները Թուրքիային ազգայնականների ակտիվ աջակցությամբ ձգտելու են ոչ միայն ռևանշի, այլև՝ տարածաշրջանի քաղաքական քարտեզի գլոբալ փոփոխության։ Մասնավորապես՝ կփորձեն իրականացնել թյուրքալեզու աշխարհի տարբեր հատվածների միավորումը՝ Հայաստանի հաշվին։ Ոմանք ինձ կկշտամբեն, որ մոռացել եմ հիշատակել 2019 թվականի օգոստոսին Ստեփանակերտում հնչած Նիկոլ Փաշինյանի ելույթը: Ոչ, չեմ մոռացել: Իրականում այս հոդվածը հայտնվեց հենց այդ ելույթի, իսկ ավելի կոնկրետ՝ ելույթի այն հատվածի, որում խոսվում էր Արցախի հարցի մասին, եւ դրան հետեւած՝ Ադրբեջանի արձագանքի պատճառով:

Պարզապես ցանկանում եմ խորհուրդ տալ մեր նոր իշխանություններին, որ լինեն առավել ուշադիր. հենց նման ելույթները կարող են էյֆորիկ վիճակ ստեղծել մեր հարեւանների մոտ, ինչն էլ կարող է նոր պատերազմի առիթ դառնալ: Երկրի ղեկավարը, որը փոխզիջում է փնտրում հակառակորդի հետ, պետք է ավելի սառնասիրտ, զուսպ եւ հետեւողական լինի: Հուզական պոռթկման զսպումը, դադար պահելը եւ իրավիճակի սթափ գնահատականը մեր երկրի համար երաշքխիք են՝ ներքաշված չլինելու առանց հեռանկարի պատերազմի մեջ: Իրենց պահվածքով իշխանությունները չպետք է մոտեցնեն հավանական պատերազմը:

Փոխզիջումների փնտրտուքը եւ ներկայիս առավելությունների պահպանումը ստեղծված իրավիճակում շատ ավելի բարդ են, քան՝ նոր պատերազմի հրահրումը: Միշտ պետք է հիշել եւ ելնել շատ պարզ եւ օբյեկտիվ ճշմարտությունից՝ Արցախի խնդրում ցանկացած հեռանկարային փոխզիջում՝ հավանական կորուստ է հայկական կողմի համար, քանի որ հանրային գիտակցության մեջ մենք կլինենք մի իրավիճակում, երբ զիջում ենք ինչ-որ հարցում կամ ինչ-որ մեկին, իսկ ադրբեջանական կողմը ստանում է ինչ-որ բան: Միջազգային հանրության պատկերացմամբ՝ փոխզիջման արդյունքում մենք կստանանք անհրաժեշտ սկզբնական պայմանները՝ տարածաշրջանային մեծ ծրագրերում ընդգրկվելու համար՝ նոր ներդրումներ, հնարավորություն՝ երկրի տնտեսական իրավիճակը բարելավելու եւ մարկանց կենսամակարդակը բարձրացնելու համար:

Անհրաժեշտ է նաեւ մշտապես հիշել, որ ցանկացած փոխզիջում այսրոպեական որոշում չէ, եւ նրա իրականացումը ծրագիր է, որը տանում է դեպի դժվար եւ երկար ճանապարհ՝ պատմական ժամանակի մեծ հատվածով, որը պետք է կարողանան անցնել բոլոր կողմերն առանց նոր կորուստների եւ լարումների՝ ներքին հասարակական համախմբան հսկա պաշարով եւ համբերատարությամբ:

... հակառակը պատերազմն է

Շատ տարիներ ես անցկացրել եմ մեր պետության ղեկավարների կողքին՝ Արցախի հարցով բանակցությունների անցկացման տարբեր փուլերում՝ անձնական հանդիպումներից մինչեւ բազմակողմ եւ բազմաթիվ բանակցություններ: Որքա՛ն կարեւոր է հիշել եւ գիտակցել ամբողջ պատասխանատվությունը սեփական խոսքերի եւ արարքների համար նաեւ տանը՝ հարազատ միջավայրում: Ես տեսել եմ, թե ինչպես Ժակ Շիրակի միջնորդությամբ ընթացած երկար եւ հագեցած բանակցություններից հետո գործընթացը մոտ էր հաջողության բանաձեւի ի հայտ գալուն, բայց դրա փոխարեն հայտնվեց քիվեսթյան ծուղակում: Բայց դրանից հետո էլ մասնակիցներն այնքան իմաստուն գտնվեցին, որ ուժ գտան՝ երկխոսությունը եւ բանակցությունները շարունակելու համար: Հակառակը պատերազմն է: Ես տեսել եմ, թե ինչպես է ղեկավարը պատրաստ բանակցել իր անմիջական հակառակորդի հետ, եւ իր պահվածքով առնվազն հարգանքի արժանացել, ու նաեւ կարողացել ոչ ասել իր մերձավոր դաշնակցին: Սա ահռելի մեծ բարոյա-հոգեբանական ծանրաբեռնվածություն է, որը դժվար է պատկերացնել: Ամեն մեկին չէ դա տրված: Կարող են դիմանալ միայն նրանք, ովքեր գործընթացին մասնակցում են ներքին վստահությամբ, որ իրենք ճիշտ են, ովքեր անկեղծ են առաջին հերթին հենց իրենց հետ, որոնց համար այս գործընթացը ոչ միայն քաղաքականության եւ իշխանության հարց չէ, այլ՝ անձնական պատվի եւ արժանապատվության:

Ստեղծված իրակավիճակում չեմ տեսնում իրական նախադրյալներ գործող իշխանությունների համար՝ Արցախի հարցում փոխզիջումային լուծումների գտնելու հարցում։ Կարծում եմ, որ այդ տարբերակը հայկական ներկա սերունդների ուժերից վեր առաքելություն է, որոնք սկսում են ապրել ատելության և վրեժի զգացումներով, բաժանարար գծեր կառուցում են ոչ թե ճակատում, այլ ներսում՝ միմյանց միջև։ Հիմա շատ կարևոր է, որ ներկա իշխանությունները և ներկա հասարակությունը հաջորդներին չփոխանցի մի վիճակ, երբ նրանք ստիպված կլինեն գնալ «պարտադրված խաղաղության»»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
For the first time there will be a delimited state border between Armenia and Azerbaijan, in the section of the four villages. Prime Minister's office4.5-magnitude earthquake hits TurkeyBlinken says G7 is "committed to de-escalating tensions" and holding Iran to accountGoogle fires 28 employees who protested against company's cooperation with IsraelArmenian philanthropist Ruben Vardanyan, detained in Azerbaijan, on hunger strike for 14 days alreadyWe have no plan B: Kuleba on new aid package for Ukraine in CongressArmenian victims group asks International Criminal Court to investigate genocide claimAzerbaijan's violence against ethnic Armenians is within scope of action of Committee for Elimination of Racial Discrimination: KirakosyanLavrov: We consider Armenia an ally until nowBy destroying Kanach Zham Church in Shushi, Azerbaijan violated decision of UN Court of Justice: Caucasus Heritage WatchAt 60th Venice International Art Biennale, Armenia presents itself with Echo multimedia projectG7 to discuss Israel attack on IranEU takes note of Russian peacekeepers’ withdrawal from KarabakhDraft resolution on Palestine rejected at UN Security CouncilIndia starts voting in world's largest electionUS embassy in Israel restricts employees’ movement after strike against IranIran cities not attacked by foreign country, Iranian media reportNewspaper: Armenia authorities avoid meeting with Karabakh authorities in exilePentagon does not comment on Israel attack on IranArmenia premier receives OSCE Minsk Group French Co-ChairIslamic Revolutionary Guards Corps general: Iran did not use modern missiles when attacking IsraelSenator Bob Menendez regrets that US government was not more forceful against Azerbaijan's ethnic cleansing of KarabakhHuawei presents 4 smartphones at once: What features do they have?PM Pashinyan, French Co-Chair of the OSCE Minsk Group address regional issuesDocument published in the Azerbaijani media about the Brussels meeting is fake - Armenian Foreign MinistryCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Lufthansa extends Tehran and Beirut flight suspensionsCongressman Pallone urges USA to provide military assistance to ArmeniaIran oil exports hit six-year high as West considers tougher sanctionsRussia MFA spox: The West sees Armenia as a tool to play with, then will abandon itJoint Russia-Turkey monitoring center in Karabakh to be closed, media reportGRECO calls on Armenia for stronger oversight and accountability in top executive functions, the policeMust not wait another century to hold Azerbaijan accountable ethnic cleansing in Nagorno Karabakh, Congresswoman Anna EshooArmenia and Saudi Arabia Foreign Ministers meet in RiyadhEuropean Commission to earmark €15M assistance to ArmeniaIndonesian volcano eruption forces evacuations, airport closureCongressman Brad Sherman: US aid to Armenians displaced from Karabakh should be increasedGigi Hadid shares behind-the-scenes footage from latest Victoria's Secret campaignWe remain deeply concerned that this draft legislation, if enacted, could stigmatize civil society organizations, Patel refers to Georgian controversial billSouth Korea to provide USD 200 million in humanitarian aid to Ukraine this yearUS State Department: Karabakh events are example of how Russia is not trustworthy allyDubai: chaos at world’s second-busiest airport as UAE and Oman reel from deadly stormsArmenia PM in Berkaber village: We see the risks, but the way to manage them is to move forwardDiscussion on ՛Commemorating the Armenian Genocide: Reflecting on Historical Memory in Today's Context՛Embassy of Republic of Armenia in UK establishes military attaché positionNetherlands passes law to permanently shut Groningen gas fieldYerevan hosts political consultations between Armenian, French foreign ministriesPoland to join European Sky Shield scheme, following thaw with BerlinYeremyan Projects received Doing Digital Award for Leading in Hospitality and Agro- InnovationArmenia will receive aid from European Peace Facility for first time: Radio Liberty
Most Popular