Նիկոլ Փաշինյա՛ն, դու ոչ թե ասֆալտին փռող ես, այլ՝ ասֆալտ փռող․ Վանեցյանը՝ Փաշինյանին
PoliticalՆիկո'լ, դու թալանչի ես, Նիկո'լ, դու ֆեյք ես, Նիկո'լ, դու անմեղսունակ ես։ Հայաստանը՝ առանց Նիկոլ։ Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Քաղաքական դիակը պետության քանդման և պարտության գործում մեծ դեր է ունեցել և շարունակում է ունենալ: Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն քանդել է իրական պետությունը՝ դրա փոխարեն կառուցելով վիրտուալ հայրենիք, որտեղ սահմաններ և սահմանները պաշտպանելու անհրաժեշտություն չկա:
Վիրտուալ հայրենիքում արժևորվում է ոչ թե իրական մարդու կյանքը, այլ լայքը: Վիրտուալ իրականությունում տիրող անիշխանությունն ու քաոսը տեղափոխվել են մեր պետություն, հետևաբար՝ հանգուցյալն ուղղակի ֆեյք է։ Նիկոլ Փաշինյան, դու ոչ թե ասֆալտին փռող ես, այլ՝ ասֆալտ փռող»,- նշեց Արթուր Վանեցյանը:
ԱԱԾ նախկին տնօրենի խոսքով՝ քաղաքական դիակը շարքային ստախոս է, որը ստում է ամեն օր, ամեն առիթով և նույնիսկ՝ անառիթ:
«Նա այնքան է ստել, որ խճճվել էր իր ստերի մեջ: Նա մոլագար է, արկածախնդիր, անհավասարակշիռ» ,-ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավարը։