Բռնության կոչեր հնչեցրած անձի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է. Գոռ Աբրահամյան
SocietyՀավելումն այսօր տվածս՝ տեսաուղերձում բռնության կոչեր անող անձին ձերբակալելու մասին տեղեկատվության, ուզում եմ նշել, որ քիչ առաջ պարզեցի, որ նա ազատ է արձակվել՝ ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու մասին դատարանի որոշման հիման վրա։ Այս մասին հայտում է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Այսուհանդերձ, նրա նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է»,-նշել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է սոցիալական ցանցում արցախցիների, մի քանի քաղաքական գործիչների նկատմամբ բռնության կոչեր հնչեցրած անձը։ 2020թ. նոյեմբերի 13-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից մեկի էջին հրապարակվել էր տեսաուղերձ, որտեղ ավտոմեքենայի սրահում գտնվող 4 անձանցից առջեւի ձախ նստատեղին նստած անձը քաղաքական առանձին ուժերի ներկայացուցիչների, ինչպես նաեւ արցախցիների նկատմամբ հնչեցնում է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր՝ դրանք զուգակցելով վերջիններիս հասցեին վիրավորական արտահայտություններով:
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության շտաբի հետաքննության բաժնում դեկտեմբերի 2-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: