Կյանքից հեռացել է հայանպաստ դիրքորոշումներով հայտնի սենատոր Փոլ Սարբեյնսը
ԱՄՆԿյանքի 88-րդ տարում մահացել է հայանպաստ դիրքորոշումներով հայտնի ԱՄՆ սենատոր Փոլ Սարբեյնսը:
Այս մասին հայտնել է նրա որդին` կոնգրեսական Ջոն Սարբեյնսը:
«Հայրս ՝ սենատոր Փոլ Ս. Սարբեյնսը, այսօր երեկոյան խաղաղ մահացավ Բալթիմորում»,- նշել է Ջոն Սարբեյնսը:
Փոլ Սարբեյնսը ծնվել է 1933թ., ԱՄՆ Սոլսբերի քաղաքում: Ազգությամբ հույն է:
Իր գործունեության ընթացքում աչքի է ընկել հայանպաստ դիրքորոշումներով:
Նրա որդին` Ջոն Սարբեյնսը 2007թ. ԱՄՆ կոնգրեսական է: