Ռուսաստանցիների շուրջ 72%-ը հետաքրքրվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ
ՌուսաստանՌուսաստանցիների ավելի քան 70% -ը հետաքրքրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ: Այդ մասին վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (VTsIOM) տվյալները, որոնք ներկայացվել են երկուշաբթի օրը, գրում է ՏԱՍՍ-ը: Հարցումը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին և նոյեմբերի 13-ին, որին մասնակցել են 18 և ավելի տարեկան 1,6 հազար հարցվածներ: «Ռուսաստանցիների 72% -ը հետևում է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններին, հարցվածների 26% -ը բոլորովին հետաքրքրված չէ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններով: Ռուսաստանցիների 39% -ի կարծիքով՝ ապագայում Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կզարգանա խաղաղ, այլևս պատերազմ չի լինի: Յուրաքանչյուր տասներորդ հարցվողները (12%) կանխատեսում են մոտ ապագայում ռազմական գործողությունների վերսկսում, 31% -ը կարծում է, որ պատերազմ կլինի, բայց ոչ շուտ:
Նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվում են նոր սահմաններ։