Կոչ եմ անում հասարակությանը՝ մասնակցել «Հայրենիքի փրկության շարժման» բոլոր մասսայական միջոցառումներին, որոնք սկսվելու է վաղվանից. Հակոբյան
ԲլոգոսֆերաՔաղաքագետ Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր մասնակցում էի ԱԺ–ում լսումների: Նույնիսկ ցուցակագրվել էի ելույթի համար: Այն հիմնականում ուղղված էր լինելու «Իմ քայլը» խմբակցությանը: Պարզվեց, նրանք բոյկոտել են լսումները: Ես հրաժարվեցի շարունակել մասնակցությունս լսումներին: Ուզում էի նայելով նրանց խոսքս ասել…
Լավ, ուրիշ որտե՞ղ կարելի է ձեզ հետ քննարկել, բանավիճել, երբ դուք փախչում եք ձեր քաղաքական տանից, կառավարությունից, կառավարության առանձնատներից…
Գուցե կասեք Հանրայինի Պետրոսի մո՞տ… Նա էլ, երբ քննադատական խոսք է լսում Նիկոլի հասցեին, այն աստիճան է հոգեխանգարմունքի մեջ ընկնում, որ հազիվ ես քեզ զսպում բաժակով ջուրը երեսին շփելու գայթակղությունից:
Դուք ապրում եք տնփեսու հոգեբանությամբ, այն էլ՝ երեւի զոքանչ–կառավարչի շնչառության ռիթմի տակ:
Վախեցած–մոլորվածի ձեր այս քայլերով, դուք ստիպում եք ժողովրդին՝ ճնշման միջոցով ձեզ հեռացնել իշխանությունից:
Եվ, կարծում եմ, հեռու չէ այդ օրը… Նույնիսկ՝ շատ է մոտ…։
Այսօր մասնակցում էի ԱԺ–ում լսումների: Նույնիսկ ցուցակագրվել էի ելույթի համար: Այն հիմնականում ուղղված էր լինելու «Իմ...
Posted by Ruben Hakobyan on Monday, December 7, 2020