Մինսկում բողոքի ցույցերի ընթացքում ավելի քան 300 մարդ է ձերբակալվել
МирՄինսկում ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 300 մարդու՝ բողոքի չարտոնված ցույցերին մասնակցելու համար, հայտնում է Մինսկ քաղաքի գործադիր կոմիտեի ՆԳ գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:
Քաղաքացիները մեղադրվում են «Զանգվածային միջոցառումների կազմակերպման կամ անցկացման կարգի խախտում» հոդվածով։ Նրանց դեմ վարչական գործընթաց է սկսվել: Որոշ տեղերում ամբոխը փորձել է մտնել ճանապարհի երթևեկելի հատված։ Ուժայինները կանգնեցրել են նրանց:
Մի շարք ձերբակալվածներ արդեն քրեական պատասխանատվության են ենթարկվել հավաքներին մասնակցելու համար: