Անվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդին Կիմ Չեն Ընը երթևեկել է Պուտինի նվիրած ավտոմեքենայով (լուսանկար) «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույց Թուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ) Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունը Մակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան Փաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ) 

Անկարան կարիք ունի վերանվաճելու մեր վստահությունը. Արա Այվազյանը` Չավուշօղլուի հայտարարության մասին

Արտաքին Քաղաքական

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն անդրադարձել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հայտարարության մասին, թե նոյեմբերի 9-ի հայտարարությունը կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

«Ես չեմ պատրաստվում մեկնաբանել Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը: Պարզապես պետք է հիշեցնեմ Թուրքիայի պահվածքը 1991-ից ի վեր: Նաև պետք է անդրադառնամ 100-ամյա իրադարձություններին: Հայաստանում և սփյուռքում ապրող հայերի մեծամասնությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի ուղիղ հետնորդն է: Մենք ունենք պատմական հիշողություն: 1991-ից ի վեր, առաջին իսկ օրվանից, ՀՀ իշխանությունը պատրաստակամություն հայտնեց Թուրքիայի հետ առանց նախապայմանի բարիդրացիական հարաբերություն հաստատել: 1993-ից մինչև հիմա մենք ականատես ենք շրջափակման, դիվանագիտական հարաբերություններ հասատատելուց հրաժարվելու և անցած 30 տարվա ընթացքում Հայաստանի հանդեպ ագրեսիվ վերաբերմունքի»,- ասել է Այվազյանը՝ հիշեցնելով, որ 2008-2009 թթ. հայկական կողմը նախաձեռնել է «ֆուտբոլային դիվանագիտությունը»՝ Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կարգավորման նպատակով:

Նախարարի խոսքով՝ այն ավարտվեց Ցյուրիխում արձանագրությունների ստորագրմամբ, որոնք այդպես էլ մնացին թղթի վրա, քանի որ Թուրքիան հերթական անգամ հրաժարվեց իրականացնել ստանձնած պարտավորությունները՝ օգտագործելով տարբեր քաղաքական պատճառներ:

«Այս տարվա ապրիլի 24-ի նախօրեին, երբ ամբողջ հայ ժողովուրդը պետք է նշեր առաջին ցեղասպանության զոհերի հիշատակը օրը, Թուրքիայի նախագահն արեց սադրիչ հայտարարություն, որով, ըստ էության արդարացնում էր Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը: Դա հերթական անգամ ապացուցեց, որ Անկարան պատրաստ չէ հարաբերությունների նորմալացմանը: Էլ չեմ ասում հուլիսին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած սրացման մասին:

Թուրքիան սկսեց բացահայտորեն սպառնալ Հայաստանին՝ նախագահի, ԱԳ և ՊՆ նախարարների մակարդակով: Դա շարունակվեց ընդհուպ մինչև սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ ագրեսիայի մեկնարկը: Ես արդեն նշեցի, որ Թուրքիան հանգուցային դեր խաղաց Արցախի դեմ պատերազմի սանձազերծման գործում, սպառնում էր անմիջականորեն Հայաստանի Հանրապետությանը, խիստ բացասական դեր ունեցավ այդ ամբողջ ընթացքում, ներմուծեց վարձկան ահաբեկիչներին:

Թուրքիան նաև անմիջական մասնակցություն էր ունենում մարտական գործողություններին՝ հաճախ իր ձեռքը վերցնելով դրանց ղեկավարումը: Երեք անգամ վիժեցրեց մարտական գործողությունների դադարեցման պայմանավորվածությունները: Առաջին անգամ, հիշում եք, այստեղ երկարատև բանակցությունից հետո ձեռք բերվեց առաջին պայմանավորվածությունը: Հետագայում նաև ԱՄՆ և Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերվող պայմանավորվածությունները խաթարվում էին հենց Անկարայի բացասական դերակատարության պատճառով»,- հավելել է նախարարը:

Այվազյանի խոսքով՝ մենք, իհարկե, ցանկանում ենք ապրել խաղաղ տարածաշրջանում և բարիդրացիական հարաբերություններ ունենալ մեր բոլոր հարևանների հետ, սակայն կարծում է՝ դրան հասնելու համար անհրաժեշտ է հաշվի առնել իր թվարկածի թեկուզ մի փոքր մասը:

«Անկարան կարիք ունի վերանվաճել մեր վստահությունը, որը կորել էր այս ամբողջ ժամանակի ընթացքում: Կտեսնենք, թե ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ միջազգային հանրության վստահությունը վերականգնելու ուղղությամբ ինչ քայլեր է ձեռնարկում Անկարան: Դրանից հետո միայն կգնահատենք, թե որքանով են անկեղծ նրա խոսքերը Հարավային Կովկասի նոր փուլի վերաբերյալ»,- եզրափակել է խոսքը նախարարը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գիտնականները պարզել են, թե ինչպես է առողջ ապրելակերպն ազդում ինտիմ կյանքի վրաԱնվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդինԿիմ Չեն Ընը երթևեկել է Պուտինի նվիրած ավտոմեքենայով (լուսանկար)«Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույցԹուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ)Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունըՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասինԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա ԱրթենյանՓաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ)«Ժողվարչապետը» տվեց-անցավ բոլորին. Փաշինյանի «կոմպլեքսներն» ու վախերըԵսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր․ Պետրոս ՂազարյանՔենիայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկրի պաշտպանության ուժերի ղեկավարըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նիստ է անցկացնում (տեսանյութ)Արևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՏիմատիին դատի են տվել․ պահանջում են 7 միլիոն ռուբլիՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իրանին և ԻսրայելինԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ Ռուբեն ՄելիքյանԹուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJԲրիտանացին փորձել է լազերով կուրացնել ինքնաթիռի օդաչուներին ու հայտնվել է բանտում (տեսանյութ)ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցներըՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Մեգան Ֆոքսը ցուցադրել է դեմքն առանց դիմահարդարման և շփոթեցրել երկրպագուներինԻրանում հայտարարել են, որ պատրաստ են հարվածել Իսրայելի միջուկային կենտրոններինՄԻԵԴ-ը Կիրկորովին թույլ չի տվել մուտք գործել ԼիտվաՓաշինյանն ու ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր ԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցողՎաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը․ Վոլոդին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքըԲրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել. ԱԳՆ խոսնակԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը Կներդրվի գազավորված և չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրաՉենք հասցնում ոստիկանության բռնություններին անդրադառնալ, բայց Սամվելի դեպքն աննախադեպ է Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համարPorsche-ն ներկայացրել է ավելի քան 15 000 դոլար արժողությամբ էլեկտրական հեծանիվ (լուսանկարներ)Կրկին մութ ամպեր առողջապահության նախարարության շուրջՎայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը կողաշրջվել էԽոշտանգման ժամանակ Սամվել Վարդանյանը ձեռնաշղթայված է եղել, ոստիկաններից մեկն էլ բերանն ա պահելՍալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպքՍամվելի դեպքը այլանդակության գագաթնակետն է, աղմուկը շատ էր, դրա համար կալանք չկիրառվեցՀորեղբորս մարմինը այդպես էլ չգտնվեց՝ Նոր Գվինեայի մարդակերների պատճառով. ԲայդենՀանրային հեռուստաընկերությունը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել` հակադարձելու Եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքներինԱբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց (տեսանյութ)Կփոխհատուցվեն 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած զինհաշմանդամի՝ Հունաստանում բուժման և կեցության ծախսերը
Ամենադիտված