Թրամփը հայտարարել է, որ հաղթել է ընտրություններում
USAԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը կրկնել է, որ հաղթել է ընտրություններում: Միևնույն ժամանակ, նախագահը կրկին մեղադրել է դեմոկրատներին ընտրակեղծիքների մեջ։ «Բոլոր նահանգներում հարյուր հազարավոր անօրինական քվեներ են տրվել», - ասել է Սպիտակ տան ղեկավարը: Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Նախնական տվյալներով՝ ընտրություններում հաղթել է Դեմոկրատական կուսակցության թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենը: Թրամփը դեռ չի ընդունել պարտությունը և փորձում դատարաններում վիճարկել քվեարկության արդյունքները: