Ազգային ժողովում շարունակվում է քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ
ՔաղաքականՀՀ Ազգային ժողովում շարունակվում է քառօրյա նիստը:
Դեկտեմբերի 9-ին գումարված նիստերի օրակարգում ընդգրկված է 28 հարց:
Պատգամավորներն առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար կքվեարկեն նախորդ օրը գումարված օրենքների նախագծերն ու օրենսդրական փաթեթները:
Խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ կքննարկեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և մի շարք այլ օրենքների նախագծերն ու օրենսդրական փաթեթները:
Դեկտեմբերի 9-ի նիստում նախատեսված է պատգամավորների հետ ՀՀ կառավարության անդամների հարցուպատասխանը: