Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна «Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи Пашиняна Карт-бланш Запада Баку на начало новой войны Российско-Армянский клуб «Библио-Глобуса» Замминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской Аравии Задача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол Пашинян Истинное отношение граждан к «революционерам» Неприкрытый страх Пашиняна перед «консенсусом минус один». Посыл властей Подводные камни «таинственного» ужина. Кто отсутствовал на собрании Анны Акопян 

Հեղափոխության սիմվոլից՝ դասական նախկին. մի մարզպետի պատմություն

Аналитический

Ինչպես արդեն հայտնել ենք, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մամուլը գրում է, որ Սարգսյանը աշխատանքի է անցնելու արդեն գործադիրում, ամենայն հավանականությամբ, տարածքային կառավարման նախարարությունում: Հրաժարականը, սակայն, միակ առիթը չէր, որպեսզի հանրությունը հիշի մարզպետ Սարգսյանին:

Բանն այն է, որ երեկ մարզպետարանի դիմաց խաղաղ ցույց անող քաղաքացիների վրա էին հարձակվել և տղայական ռազբորկաներ սկսել մարզպետի օգնականը և մարզպետարանի մյուս աշխատակիցները: Բացի այդ էլ՝ երեկ սկսեցին բերման ենթարկվել մարզի այն համայնքապետերը, ովքեր հանդես էին եկել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Դասականի ասած՝ ինչպես հին և բարի ժամանակներում: Ընդհանրապես, մարզի բնակիչների կյանքում այդ հին ու բարի ժամանակներից, կարծես թե, ոչինչ չի փոխվել, մինչդեռ Սարգսյանը խոստանում էր կոռումպացված մարզ բերել հեղափոխությունը:

Իսկ արդյունքում եղավ այն, որ հեղափոխության սիմվոլներից մեկը, հասարակ գյուղապետը, ով 2018-ին դուրս եկավ իշխանությունների դեմ և բարձրացավ հեղափոխական հարթակ, երկու տարի անց ոչնչով չի տարբերում այն իշխանության ներկայացուցիչներից, որոնց մերժում էր այդ նույն հարթակներից:

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին, իրավամբ, կարելի է համարել Փաշինյանի ձախողված թիմի հավաքական պատկերի մարմնավորում: Սարգսյանն այն մարզպետն է, ով նշանակվելուց մինչ օրս չի լուծել որևէ լուրջ խնդիր, չի բերել որևէ լուրջ ներդրում, փոխարենը, գրեթե յուրաքանչյուր օր հայտնվել է այս կամ այն սկանդալի կիզակետում: Երբ մարզպետին հարցնում են, թե ինչու է մարզպետարանը սարքել ընտանեկան «դուքյան», նա փառահեղ պատասխան է տալիս` հայտարարելով, որ մենք բոլորս ունենք կրթված բարեկամներ, հարազատներ, ընկերներ, որոնք կարող են պաշտոններ զբաղեցնել թե՛ մեր ենթակայության տակ գործող հիմնարկներում, թե՛, առհասարակ, Հայաստանում նրանք պետք է իրենց տեղը գտնեն, աշխատանք ունենան։ Ի դեպ, հենց խնամի-ծանոթ-բարեկամներ աշխատանքի դասավորելու մեջ էլ հաճախ մեղադրում էին նախկին իշխանություններին, իսկ գուցե նրանք էլ էին պարզապես իրենց կիրթ և գրագետ բարեկամներին առաջ տանում…

Մարզպետի «մորքուրի հարսը» մարզպետարանի «դեմքն» է և ունի մի շարք արտոնություններ, ասենք՝ աշխատանքային օրերին կարող է մեկ շաբաթով գնալ Դիլիջան՝ «Դիլիջան Ռեզորթում» հանգստանալու, այնտեղից մտնել համացանց և նկարներ հրապարակել իր ընտանեկան երջանիկ պահերից ու այդ օրերի համար նույնպես աշխատավարձ ստանալ, դեռ մի բան էլ՝ պարգևավճար: Մյուս քրոջ ամուսինը՝ Կարապետ Հարությունյանը, Գարիկի ջանքերով նշանակվել է Արարատի մարզային ՃՈ պետ: Երիտասարդ մարզպետն աչքաթող չի արել նաև իր «բաջանաղին»՝ Արտավազդ Նազարեթյանին, ով մարզպետի կնոջ հորեղբոր փեսան է: Այսպիսի երևույթներ մարզում և ընդհանրապես Հայաստանում, եղել են նաև մինչև հեղափոխությունը և հենց այս երևույթները մերժելու համար էին մարդիկ հազարներով դուրս եկել փողոց:

Սարգսյանի մեկ այլ մտքի գոհարն էլ վերաբերվում էր իրավապահ մարմիններին: Մարզպետը իրենից անչափ գոհ հայտարարում էր, որ ոստիկանությունը միշտ էլ օրվա իշխանության ծառայողն է, այնուհետև Սարգսյանը ստիպված եղավ ճշտում մտցնել իր խոսքերի մեջ` հայտարարելով, որ իրեն սխալ են հասկացել: Հենց այս գաղափարով էլ ժամանակին առաջնորդվում էին նրանք, ում մերժելու համար ոտքի էր կանգնել Նոր Կյանք գյուղը և գյուղապետ Սարգսյանը:

Ամիսներ առաջ  Նորաշենի ավագանին համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու որոշում էր կայացրել, ինչը, սակայն, ըստ գյուղացիների, մարզպետ Սարգսյանի ձեռքի գործն էր, քանի որ, արդեն նախկին գյուղապետը խորհրդարանական արտահերթ ընտրություններին մարզպետին աջակցելու փոխարեն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանին է աջակցել: Լյուբիմչիկներ ունեին նաև նախկին մարզպետները, այս առումով ևս Սարգսյանը ոչնչով չզիջեց նրանց:

 Իսկ թե քանի անգամ են Արարատի մարզպետին դատի տվել՝ նույնիսկ հաշվելն է բարդ: Մի բան ակնհայտ է, վերջինս ՀՀ այն պաշտոնյաների ցանկում է, ովքեր ամենաշատն են հայտնվել դատական հայցերի թիրախում:

Ամիսներ առաջ էլ Սարգսյանն իրեն մեկ րոպե ուշ պատասխանելու համար աշխատանքից ազատել էր աշխատակազմի ղեկավարին, դա էլ դեռ բավական չէր՝ անմիջապես այդ դեպքից հետո մարզպետը հայտնվեց ևս մեկ սկանդալային պատմության կիզակետում. Գարիկ Սարգսյանի վարորդը մի քանի այլ երիտասարդների հետ գնացել ու պարզաբանում է պահանջել վարսավիրից, ով չի կարողացել մարզպետին արտահերթ սպասարկել և այդ ամենը հանգեցրել է նրան, որ վերոնշյալ անձինք վարսավիրին ծեծի են ենթարկել: Սամասուդները, մարդկանց ծեծի ենթարկելը, իշխանությունը կրողներին անպատժելիությունը և բեսպրեդելը՝ դա այն էր, ինչը 2018-ին մերժում էր գյուղապետ Սարգսյանը, սակայն, դա այն է, ինչ 2020-ին ընդունելի է մարզպետ Սարգսյանի համար:

 Իսկ ամենազավեշտալին այս ողջ պատմության մեջ կարելի է համարել Սարգսյանի այն միտքը, որ փողոցներ փակելը հարցի լուծման ողջամիտ տարբերակ չէ: Եթե սա ասեր 2018-ին ՀՀԿ-ական որևէ պաշտոնյա, ապա որևէ մեկը, իհարկե, չէր զարմանա, սակայն առավել քան զավեշտալի է դա լսել մարզպետից, ով գյուղապետից հասավ իր պաշտոնին հենց այս ոչ ողջամիտ ճանապարհով:

Իրականում, տպավորություն է, որ, եթե Գարիկ Սարգսյանը լիներ մարզպետ նախորդ իշխանությունների օրոք, ընդդիմադիր Փաշինյանը կպահանջեր ոչ միայն ազատել վերջինիս աշխատանքից, այլ նաև կալանավորել, այդ աստիճան է վերջինս պաշտոնավարումից ի վեր հոգով և սրտով դարձել նման այն իշխանությունների ներկայացուցիչներին, որոնց դուխով մերժում էր 2018-ին…

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Денежные переводы в Армению из России сократились более чем наполовинуЛавров: Мы до сих пор считаем Армению союзником, юридически мы –союзникиУрсула фон дер Ляйен призвала Иран и Израиль воздержаться от боевых действийГосдеп опроверг информацию о подписании документа в Брюсселе об оказании военной помощи АрменииВ Капане 35-летний мужчина убил и сжег 63-летнего сельчанинаСейм Латвии выбрал нового главу МИДСотрудники мэрии Еревана снова проводят рейды на улицах столицы в рамках борьбы с уличной торговлейОрбан заявил, что Венгрия не вмешается в конфликт на УкраинеСирия обвинила Израиль в нанесении ударов по объектам противовоздушной обороны страныАзербайджанцы уничтожили 117-летнюю церковь «Канач жам» в Шуши“Ереванский бестселлер”: лидер мартовского списка - роман “Ярость” Алекса Михаэлидеса: переводы, март, 2024Страны G7 обсудят ситуацию вокруг возможного удара Израиля по ИрануcПалата представителей Кипра почтила память жертв Геноцида армянДавид Тоноян предложил Николу Пашиняну вместе разобраться с «некачественными» ракетамиАтака по Ирану пришлась на день рождения Али Хаменеи«Грапарак»: Почему Пашинян передумал по поводу уступок территорий Тавуша?В Ереване произошел наезд со смертельным исходомReuters: SpaceX и Northrop Grumman работают над спутниковой системой-шпиономВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 19 АПРЕЛЯБезопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна«Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи ПашинянаКарт-бланш Запада Баку на начало новой войныСША ввели санкции против лиц, связанных с производством БПЛА в ИранеНизкая калорийность рациона замедляет старение, доказали ученыеОпубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД АрменииЭкс-министр обороны Давид Тоноян останется под арестом: суд отклонил ходатайство защитниковЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютС каждым днем все больше убеждаемся в отсутствии какого-либо позитивного вклада ЕС в нормализацию отношений между Ереваном и Баку: ЗахароваЕсаи Артенян: Общественное телевидение Армении нарушило принцип равноправияОбъем экспорта нефти из Ирана достиг шестилетнего максимума: Financial TimesНа Тимати подали в суд на 7 млн рублейXiaomi выпустила дешевые и большие телевизоры для геймеровРоссийско-Армянский клуб «Библио-Глобуса» Ким Кардашьян снялась в золотом мини-платье почти за $8 тысячGRECO: Армении необходимо повысить прозрачность действий полицииНачальник полиции Еревана посоветовал протестующему «меньше говорить о полиции»Сет Молтон: Армянский народ выстоит, как это было после ГеноцидаУ здания Правительства Армении проходит акция протестаЗахарова: Запад рассматривает Армению как инструмент, которым, наигравшись, броситДля iPhone стал доступен платный аналог App Store всего с двумя программамиПарламент Австрии единогласно принял резолюцию о поддержке вынужденных переселенцев из НКЗамминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской АравииВ МО повиновались требованию Пашиняна: Солдаты с определенными заболеваниями будут признаны годными к службеСК Армении обнародовал некоторые обстоятельства похищения золотых слитковМарукян призвал выполнить обещание и в Арцах вместо российских миротворцев ввести скандинавскихAl Jazeera: Израиль мог применить запрещенные боеприпасы с белым фосфором при атаке ЛиванаСША обеспокоена тем, что парламент Грузии рассматривает законопроект об иноагентах: ПательПравительство Армении освободило компанию «АРКОЛАД» от таможенной пошлиныВ Тбилиси прошел многотысячный митинг против закона об иноагентах
Самое популярное